23
Մայիս
Եկեղեցին երբևէ չի կարելի համեմատել շուկայի կամ այլ առևտրի կենտրոնի հետ: Եթե ինչ-որ տեղ կարելի է ինչ-որ բան դրամով գնել, դա չի նշանակում, որ այդ տեղը չարիքով լեցուն է: Եվ հաստատ պետք է իմանալ, որ երբ Քրիստոս ասաց....իմ տունը աղոթքի տուն պետք է կոչվի...; (Մատթ. 21:13), ապա այդ նպատակով էլ բոլոր եկեղեցիները կառուցվել են: Իսկ մոմը կամ այլ եկեղեցական իրեր, որոնք վաճառվում են տաճարներում, պարզապես չնչին չափով նպաստում են Եկեղեցու պայծառությանը, և ցանկա...
23
Մայիս
Հայ Առաքելական եկեղեցին չունի հյուրանոցներ` պանդուխտներին և ճամփորդներին օթևան տալու համար: Օրհնությամբ՝ Տեր Շմավոն քհն.Ղևոնդյան
24
Մայիս
Եկեղեցին այն հավատացյալ մարդկանց միությունն է, ովքեր մկրտվելով՝ դառնում են Հիսուս Քրիստոսի Մարմնի անդամ և դավանելով միևնույն հավատը, Սուրբ Հոգու շնորհներով և զորությամբ՝ ապրում Աստվածային ներկայության մեջ: Տաճարում հավաքվում է եկեղեցին` աղոթելու և խորհուրդներ կատարելու համար: Ըստ առաքյալի խոսքերի՝ «Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատա...
25
Մայիս
Անեծքը և նզովքը իրականում տարբեր բաներ են: Հայ եկեղեցին անեծքի համար այլ տերմին չի օգտագործում: Անեծք ասելով հասկանում ենք չարություն կամենալը, իսկ նզովք ասելով հասկանում ենք չարը, չարիքը մերժելը: Օրինակ՝ նզովում ենք հերետիկոսությունը, ինչը նշանակում է, որ մերժում ենք այն և չենք ընդունում: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
01
Հունս
Քրիստոսի եկեղեցին հիմնվել է Պենտեկոստեի օրը, որը համընկնում է Հիսուսի Հարության 50-րդ օրվան: Այդ օրը բազում մարդիկ, հոժարությամբ ընդունելով Պետրոսի խոսքը, մկրտվեցին: Մկրտվողների թիվը մոտ 3000 էր: Այդ օրը հիմնվեց Քրիստոսի եկեղեցին:Եկեղեցին հիմնվեց Սուրբ Հոգու ներգործությամբ, Սուրբ Առաքյալների միջոցով, որովհետև այդ օրը Սուրբ Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով, Ով շնորհեց նրանց հրեղեն, այսինքն՝ մինչև սրտի խորքը թափանցող լեզուներով խոսելու կարողություն:...
01
Հունս
Սխալ է ասել, թե եկեղեցին շքեղ է, այն պատշաճորեն գեղեցիկ և մաքուր է, քանի որ աներևույթ Աստծո բնակարանն է: Ս. Հովհաննես առաքյալն ասում է. «Աստծո Որդու Արյունը սրբում է մեզ ամեն մեղքից...եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին` Արդարին և Անարատին, և Նա է քավությունը մեր մեղքերի»: Եկեղեցում` Սուրբ Պատարագի ժամանակ ենք հաղորդվում մեր Աստծո` Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Աստված Սուրբ է և սուրբերի մեջ է բնակվում (տես` Բ Կորնթ...
01
Հունս
Քրիստոնեության վաղ շրջանում վանքերը կառուցվում էին բնակավայրերից հեռու, որպեսզի աշխարհիկ հոգսերը կամ գայթակղությունները վանականներին չխանգարեին` նվիրվել իրենց աղոթական ընթացքին: Վանքերում ապրում են վանականներ, ովքեր զբաղված են աղոթական կյանքով, կրթությամբ, հոգևոր մշակույթով: Իսկ եկեղեցիները ծառայում են ժողովրդի հոգևոր կարիքների սպասարկանը՝ ծիսակատարությունների և խորհրդակատարություների, համայնքային կյանքի կազմակերպմամբ: Օրհնությամբ` Տ. Շմա...
01
Հունս
Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն իրենց մասնակցությունն են բերում անխտիր բոլոր հավատացյալներն` առանց սեռի և տարիքի զանազանության: Այսօր հայ եկեղեցու տարբեր թեմերում ու ծխերում գործում են Տիկնանց միություններ, որոնք իրականացնում են մի շարք ընկերային ձեռնարկումներ և օգտակար լինում եկեղեցուն և հավատացյալներին: Մեր կրոնի ուսուցիչների մեծ մասը նույնպես կանայք են և նրանք եկեղեցու սպասավորների հետ մատաղ սերնդին հոգևոր ու քրիստոնեական դաստիարակությ...
01
Հունս
Դա հիմնվում է Քրիստոսի այն խոսքի վրա, թե Քրիստոս պիտի գա արևելքից: «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի» (Մատթ. 24.27): Դրա համար մենք արևմտյան կողմից մտնում ենք դեպի արևելք՝ սպասելով Քրիստոսի գալստյանը: Դրա համար էլ խորանը դրվում է արևելյան մասում: Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
01
Հունս
Ըստ ավանդույթի Նոյի զոհասեղանը սրբավայր դարձավ տեղի բնակիչների համար, և թեկուզև նրանք թողել էին ճշմարիտ Աստծո պաշտամունքը, սակայն շարունակում էին այդ նույն տեղում զոհեր մատուցել՝ իրենց չաստվածներին: Ապագայում այդ տեղում կառուցվեց հեթանոսական մեհյան և տաճար, որի կողքին հիմնվեց բնակավայր՝ Վարդգեսավան անունով: Հետո, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» երկի, Վաղարշակ Արշակունի թագավորը Վարդգեսավանն իր շրջակայքով պարիսպների մեջ առավ,...
02
Հունս
Գլխաշոր կրելու պահանջը գալիս է Ք. Հ. առաջին դարից: Այն համարվում է խոնարհության նշան. կինն Աստծո տուն մտնելիս պիտի իր գլուխը ծածկի: Ս. Պողոս առաքյալն իր թղթերում ունի այդ հրահանգը. «Ամեն տղամարդ, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա և գլուխը ծածկած պահի, անպատվում է իր գլուխը: Եվ ամեն կին, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը. որովհետև այնպես է համարվում, թե իբր գլուխն ածիլված լինի» (Ա Կորնթ. 11.4-5): Հար...
02
Հունս
Եթե գնում ենք եկեղեցի, որ հանդիպենք Աստծուն, աղոթքի համար առանձնանանք մեր ներսում, ապա ցանկացած բան, որ կարող է մեզ շփոթեցնել, մեր ուշադրությունը շեղել, պիտի հեռացնենք մեզանից: Եթե աղոթելու փոխարեն երիտասարդը բռնել է ընկերուհու ձեռքը, արդյո՞ք նա կկարողանա կենտրոնանալ աղոթքի վրա, թե՞ պիտի ուշադրությունը շեղվի սիրած աղջկա ձեռքի ջերմությամբ: Հիմա անդրադառնանք ոտքը ոտքին գցելուն: Շատ ավելի պարզ պայմաններում մենք չափազանց զգույշ ենք: Ինչպե՞ս կվերաբերվ...
02
Հունս
Այդտեղ ոչ մի զարհուրելի բան չկա, քանի որ ձեր գումարը, որ արդեն իսկ մոմի համար վճարել եք, կօգտագործվի եկեղեցու կարիքների համար, իսկ մոմն էլ արդեն լուսավորեց եկեղեցին, և էական չէ, թե մոմը շուտ հանգցրեցին, թե այն վառվեց մինչև վերջ: Պետք չէ դրա մասին մտածել: Հիշեք, որ եկեղեցի այցելելիս կարևորն Աստծո հետ հաղորդակցվելն է, աղոթելը, Ս. Պատարագին մասնակցելը, հաղորդություն ստանալը: Մոմավառությամբ չսահամանափակեք Ձեր հոգևոր կյանքը: Այն գեղեցիկ բարեպաշտական ս...
06
Հունս
Իշխանավորը չպետք է մոռանա, որ Հայ Եկեղեցու անդամներից մեկն է, պետք է հնազանդ լինի Եկեղեցու կամքին և իբրև քրիստոնյա, պարտավոր է հետևել եկեղեցական կանոններին ու կարգերին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ մեկին չի պարտադրում, որևէ մեկի կամքին չի բռնանում, պարզապես հայրաբար հորդորում է՝ եթե սխալ ես, ապա շտկվիր, եթե ընկել ես` բարձրացիր, և այդ հարցում իր ձեռքն է մեկնում: Եթե իշխանավորներն ի չարս են գործում, արդարություն չեն հաստատում, բնակա...
06
Հունս
Թե Հայաստանում, թե սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակների համար Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է այն կառույցը, որը կարողացել է համախմբել և կազմակերպել հայ հոգևոր ու ազգային կյանքը: Եկեղեցու հիմնական դերն է ժողովրդին առաջնորդել դեպի Աստված: Բացի այդ, Հայ Առաքելական Եկեղեցին ունի ա՛յլ դերակատարություններ` ազգապահպանում, մշակույթի հովանավորություն, լեզվի և ազգային ավանդույթների, արժեքների պահպանություն: Սփյուռքի համար այսօր կարևոր է, որ եկեղեցին...
06
Հունս
Հայ Առաքելական, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները հիմնադրվել են Սուրբ Առաքյալների կողմից, ուստի բոլորն էլ պատկանում են Քրիստոսի Ընդհանրական Առաքելական Սուրբ Եկեղեցուն, այսինքն՝ նրանք բոլորը Առաքելական են իրենց ծագմամբ: «Առաքելական» բառը Եկեղեցու որակումներից մեկն է. նշանակում է Հիսուս Քրիստոսի Առաքյալների վկայության և ավանդության հիմքի վրա բարձրացած Եկեղեցի: Առաքելական է այն եկեղեցին. 1. որը հիմնված է որևէ Առաքյալի ձեռքով,2. որի իշխանութ...
21
Հունս
Մոմ վառելը լույսի խորհրդանիշն է, որ Հիսուս բերեց այս աշխարհ: Ս. Գրիգոր Լուսավորիչը Քրիստոսի Լույսը բերեց հայոց ազգին՝ Ավետարանի քարոզչությամբ: Մոմ վառելը մեզ օգնում է հիշել Քրիստոսի Լույսի մասին, և այսպիսով աղոթելիս կենտրոնանալ Աստծո շուրջ: Օրհնությամբ` Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան
21
Հունս
Ցանկալի չէ: Խունկը վառելուց հետո մնացորդը պետք է ոչ թե աղբի մեջ գցել, այլ՝ լցնել որևէ ծաղկի կամ ծառի տակ: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
21
Հունս
Մոմավառությունը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաև զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի և կարիքների համար է օգտագործվում: Քանակը որևէ նշանակություն չունի: Եվ մոմ վառելը պետք է զուգորդվի աղոթքով: Իսկ երբ որևէ մեկն ուրիշի համար է մոմ գնում, ապա այդ դեպքում սեփական միջոցներից զոհողություն կատարելու մասին խոսք լինել չի կարող: Մոմավառությունը չպետք է դառնա ինքնանպատակ, որպեսզի...
21
Հունս
Բոլորովին նշանակություն չունի, թե ինչով են վառում մոմը՝ կրակայրիչով, թե՞ կողքի վառվող մոմերից: Սնոտիապաշտություն է, երբ մարդիկ մտածում են, թե ուրիշի մոմից վառելու դեպքում կարող է ինչ-որ բան պատահել և այլն: Յուրաքանչյուր հավատացյալ պետք է հստակ իմանա, որ մոմավառությունը զուտ բարեպաշտական սովորույթ է, որն իր կարևորությամբ զիջում է աղոթքին: Վառած մոմերը որևիցե նշանակություն չեն ունենա, եթե աղոթք չեն անում եկեղեցում: Աղոթքն է, որ կենարար է և անհրաժեշ...