19
Մայիս
Երջանկությունը մարդու հոգու խաղաղ, երանական հանգիստ վիճակն է: Երջանկությունն Աստծո ներկայությունն է մարդու մեջ, առանց որի մարդը չի կարող երջանիկ լինել: Ոմանք կարծում են, որ երջանկությունը կապված է բարեկեցության, վայելքների, երաժշտության, արվեստի բնագավառում ինչ-ինչ հոգեկան պահանջմունքներ բավարարելու հետ: Մինչդեռ մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ, այլապես աշխարհի ամենաերջանիկ մարդիկ պետք է լինեին հարուստները, արվեստագետները,...
23
Մայիս
Սուրբ Հոգին պարգևվում է մկրտության ժամանակ, երբ քահանան դրոշմում է մկրտվողի ճակատը, աչքերը և բոլոր զգայարանները Սուրբ Մյուռոնով: Եվ սա է նշանակում ծնունդ ջրից և հոգուց (տես Հովհ. 3): Օրհնությամբ՝ Տ. Շահե քհն. Հայրապետյան
24
Մայիս
Ճշմարտության որոնումը կարելի է հասկանալ նաև որպես Աստծո որոնում: Ճշմարտությունը մեկն է: Ինչպես Քրիստոս Ինքն է ասում. «Ես եմ Ճանապարհը, և Ճշմարտությունը, և Կյանքը» (Հովհ 14։6)։ Մարդիկ կյանքի ընթացքում իրենց համար բազում ճշմարտություններ են բացահայտում, որոնք տրամաբանության արգասիք են: Ով կամենում է իրական ճշմարտություն որոնել, նախ և առաջ պետք է հասկանա, որ դուրս է եկել աստվածճանաչողության դժվար ճանապարհ: Բայց աստվածճանաչողությունը չի կ...
24
Մայիս
Խունկը խորհրդանշում է հավատացյալների աղոթքը, քանզի ըստ Աստվածաշնչի՝ «Եվ հրեշտակի ձեռքերից խնկի ծուխը ինչպես աղոթք սրբերի, ելավ Աստծո առաջ» (Հայտն. 8:4): Փաստորեն, հավատացյալների աղոթքը խնկի բուրմունքի պես բարձրանում է դեպի Աստված: Եթե մարդիկ աղոթում են և ցանկանում աղոթքի ժամանակ խունկ վառել, ապա կարող են անել ցանկացած ժամանակ: Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան
25
Մայիս
Կան մարդիկ, որ երդվում են հավատալիքներով, օրինակ՝ խաչով, վանքով, սրբերի անուններով: Այսպիսի երդումները մեղք ու անօրենություն են։ Կան մարդիկ, որ անտեղի երդվում են խաղերի, ու գինարբուքների ժամանակ՝ հիշատակելով Աստծո անունը։ Արդարև չեն հասկանում, որ զրկվում են շնորհից և դևերի հետ են ընկերանում ու չեն զարհուրում։ Օրհնությամբ՝ Տ. Նարեկ աբեղա Ավագյան
25
Մայիս
Այս դեպքում երդումը պարզապես խոստման ու պարտավորության ստանձման իմաստ ունի: Զինվորը, որին վստահվել է հայրենիքի և ժողովրդի ապահովությունը, պարտավոր է հաստատել իր հավատարմությունը, որ կոչվում է դրոշի երդում՝ միաժամանակ կրելով պատասխանատվության հետևանքները և այն պատիժը, որ կարող է լինել դավաճանության դեպքում։ Դա, անշուշտ, բարձրացնում է զինվորի զգոնությունը հայրենիքի և ազգի հանդեպ։ Բժիշկը, որին վստահվում է մարդու առողջությունը, պարտավոր է երդմամբ հաս...
25
Մայիս
Քրիստոնեական տեսանկյունից` երդվել կարելի է միայն այն ժամանակ, երբ անհատը հանձն է առնում որևէ բան կատարել, որը հավատարմության և վստահության ուխտ է, իսկ երբ որևէ մեկը փորձում է իր կատարած վատ գործը կամ ասած սուտ խոսքը քողարկել երդումով, ապա նա մեծ մեղք է գործում։ Հիշենք, որ երբ սուտ ենք երդվում, վկա ենք բերում ստության հորը՝ սատանային, բայց երբ ճշմարտությունն ենք ասում, ապա մեզ վկա է կանգնում մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, քանզի Նա վկայեց, ասելով. &laqu...
30
Մայիս
Այդպես են ասում ծույլ մարդիկ, ովքեր իրենց և մարդկության օգտի համար աշխատել չեն ուզում: Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա: Քրիստոնյան չպետք է ապրի պասիվ կյանքով, որի ընթացքում չկան բարի նախաձեռնություններ: Այս միտքն է արտահայտում Տիրոջ խոսքը երեք ծառաների մասին՝ «Տասը մնասների առակի» մեջ (Մատթ. 25.14-30; Ղուկ. 19.11-27), որտեղ երրորդ ծառան պասիվորեն՝ նույն կերպ մտածելով, թե՝ «Ինչ լինելու է՝ կլինի», իրեն տրված մնասը հողի տակ...
30
Մայիս
Այո, Աստված խոստում տվեց Աբրահամին: Սակայն չի նշանակում, որ Աստված արդեն որոշել էր նրա ճակատագիրը: Աբրահամն ուներ ազատ կամք և կարող էր հրաժարվել Աստծո խոստումից: Աստված խոստում տվեց, բայց սա չի նշանակում, որ այդ խոստումը բռնի կամքով պետք է իրականանար: Խոստումը, որ տրվեց Աբրահամին, իրականացավ միայն Աբրահամի ազատ կամքի շնորհիվ: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
02
Հունս
Եթե Դուք կիրակի օրը սրտով և հոգով մասնակցում եք Ս. Պատարագին, ստանում Ս. Հաղորդություն, ապա հետո ազատ եք և կարող եք տնօրինել Ձեր օրը, զբաղվել ընտանիքի հոգսերով: Անշուշտ, եթե կարող եք օգտակար գործեր կատարել, դա միայն ողջունելի է: Բայց դա չի նշանակում, որ մնացած այլ օրերը պետք է տրվել ցոփ ու շվայտ կյանքի և մոռանալ Աստծո մասին: Բոլոր օրերն Աստծո ստեղծածն են: Ամեն օր տաճարում ժամերգություններ կան, որոնց ևս կարելի է մասնակցել: Օրհնությամբ՝ Տ. Շ...
06
Հունս
«Հոգեկան հիվանդություններ» հասկացությունը ժամանակակից հասկացություն է։ Աստվածաշնչում կան որոշ դրվագներ Տիրոջ կողմից հիվանդների բժշկության մասին, որտեղ հիվանդության նկարագրությունը նման է հոգեկան հիվանդության։ Սակայն Աստծո խոսքի նկատմամբ ամենայն հարգանքով պետք է ընդունենք այդ հիվանդների մասին տրված աստվածաշնչյան բնորոշումներն առանց մեկնաբանության։ Նույնն էլ կասենք Սուրբ հայրերի վարքաբանական և խրատական գրականության մասին, որ նրանց բնորո...
06
Հունս
Նախ՝ հարցադրման հետ համաձայն չեմ, քանզի երկրում բնավ էլ չի տիրում սատանայի իշխանությունը: Դուք, հավանաբար, մոռացել եք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա» (Մատթ. 28.18), և Սիրաքն էլ Տիրոջն անվանում է. «Իշխան իմ կյանքի» (Սիրաք. 23.1): Ուստի երկրի վրա, բոլոր պետությունները ներառյալ, տիրում է Քրիստոս Աստծո իշխանությունը, որը մեզ փրկելու համար է: Բնականաբար, մենք ազատ ենք և իշխանությո...
06
Հունս
Սուրբ Եկեղեցու եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին ասում էր, որ առաքելությունները տարբեր են: Կա Աստծո կողմից ուղարկված առաքյալ, և` մարդու կողմից ուղարկված առաքյալ: Եկեղեցականներն Աստծո կողմից առաքվածներ են, որովհետև իրենց հոգևոր իշխանությունը ստանում են երկնքից` Տիրոջից: Ձեռնադրության Սուրբ Խորհրդի ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսը և կաթողիկոսն աղոթքով դիմում են Բարձրյալին, որպեսզի Տերը տվյալ անձնավորությանն օժտի երկնային իշխանությամբ, որով նա կարողա...
06
Հունս
Իշխանությունն իրավունք չունի սահմանափակել ազատությունը: Նա իրավունք ունի հետևել, որ իր հպատակներն ապրեն այն կանոններով, որոնք տրվել են, որպեսզի ապահովվի բոլորի իրավունքը, ոչ թե մեկի: Մարդ իր մեջ սահմանափակումներ ունի, ինչպե՞ս կարելի է բանական էակ լինել և ինքն իրեն չսահմանափակել: Օրինակ՝ որպեսզի ընտանիքը կայանա, ամեն մեկս սահմանափակում ենք մեր այս կամ այն գործողությունը, որ նախկինում անում էինք: Իդեալական կլինի, եթե օրենքները, որ անվանում ենք սահմ...
06
Հունս
Եկեղեցին հիմա գնում է այդ քայլին, որովհետև չունի այնքան հոգևորականներ, որպեսզի դպրոցներում դասավանդեն։ Բացի այդ, կնոջ դերը երբեք չի անտեսվել, կինը միշտ էլ կարողացել է իր մայրական սիրով, քրոջ պատրաստակամությամբ ծառայել Եկեղեցում։ Այսօր լավ է, որ կինը կարողանում է մասնակցել Եկեղեցու գործերին։ Եկեղեցին մենք բոլորս ենք։ Եվ այն կին-ուսուցիչը, ում մի փոքրիկ ծուխ է վստահված, պետք է կարողանա պատվով կատարել այդ պարտականությունը։ Օրհնությամբ՝ Տ. Ղո...
06
Հունս
«Կմեծանա՝ ինքը կկողմնորոշվի» փաստարկով կարելի է ձախողել երեխաների ամեն տեսակ դաստիարակություն: Դա նույնն է, թե հայտարարենք, թե՝ քանի որ աշխարհում շատ լեզուներ կան, ուրեմն եկեք ընդհանրապես փոքրիկի հետ ոչ մի լեզվով չխոսենք, իսկ երբ դառնա 16 տարեկան և ստանա անձնագիր, այն ժամանակ թող նա ինքնուրույն որոշի, թե որ լեզուն կլինի նրա մայրենին՝ ճապոներե՞նը, հայերե՞նը, թե՞ ռուսերենը: Անկասկած, ցանկացած դաստիարակություն ծնողների, ուսուցիչների և ա...
08
Հունս
Խաչը թալիսման չէ, և ոչ էլ՝ զարդ: Այն նշան է քրիստոնեական դավանանքի: Ուստի ամեն մարդ, ով հավատում է Քրիստոսին, կարող է խաչ կրել: Մենք չենք մկրտվում, որպեսզի խաչ կրելու իրավունք ստանանք, այլ՝ որպեսզի կարողանանք Աստծո արքայությունը մտնել: Մկրտությամբ մեր ճակատին, սրտին, թիկունքին և բոլոր զգայարաններին մյուռոնով դրվում է խաչի նշանը, որն անջնջելիորեն դրոշմվում է մեր հոգու վրա՝ որպես Աստծուն պատկանելու նշան: Ուստի կարող եք խաչ կրել, սակայն դրանից ավելի...
08
Հունս
Լինել քրիստոնյա՝ նշանակում է պատկանել Քրիստոսին, այսինքն՝ լինել Նրա եկեղեցու անդամ: Քրիստոնյա դառնալու միակ ճանապարհը մկրտությունն է, երբ մարդն ազատվում է ադամական մեղքից և դառնում Ս. Հոգու բնակարան: Այսինքն` մկրտությամբ Ս. Հոգին բնակվում է մարդու մեջ: Չմկրտված անձնավորությունը չի կարող հաղորդ լինել այն իրողություններին, որոնց հետ առնչություն է ունենում մկրտվածը: Հետևաբար, յուրաքանչյուր մարդու իրավունքն է, անկախ նրանից՝ մկրտված է թե ոչ, իրեն քրիս...
08
Հունս
Եթե Տիրոջ խոսքին եք ցանկանում հետևել, ապա նախ և առաջ կատարեք այն. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայությունը» (Հովհ. 3:5): Սա վերաբերում է մկրտությանը, ուստի Դուք պետք է մկրտվեք: Մկրտությունը նպատակ չէ, այլ Աստծո արքայություն մտնելու միջոց: Իսկ Աստծո արքայությունն Ինքը՝ Քրիստոս Աստված է, Ով ասում է. «Ես եմ Կյանքի Հացը: Եթե մեկը չուտի իմ մարմինը և չխմի իմ արյունը, իր մեջ կյանք չի ունենա» (տես՝ Հովհ. 6...
09
Հունս
Իհարկե, այս բոլոր զգացումներն անկեղծ պիտի լինեն մեր մեջ, որպեսզի արդյունքը դրական լինի: Բնական է, եթե մարդն անկեղծ հոգեվիճակ չունենա, չի կարող ելք գտնել և պիտի վհատվի: Այս վհատության մեջ նաև մեծամտանալու երանգներ են նկատվում: Ս. Եփրեմ Ասորին ասում է, թե տրտմությունը բաղկացած է երկու բանից` իրերի կորստից (այդ իրերը կարող են նաև հոգևոր զգացումներ լինել) և բարկությունից: Տրտմության զգացումն արդյունավետ է այն դեպքում, երբ ապաշխարության, այսինքն՝ չար...