08
Հունս

Եթե մարդը մկրտված չէ, իրավունք ո՞ւնի խաչ կրել:

Խաչը թալիսման չէ, և ոչ էլ՝ զարդ: Այն նշան է քրիստոնեական դավանանքի: Ուստի ամեն մարդ, ով հավատում է Քրիստոսին, կարող է խաչ կրել: Մենք չենք մկրտվում, որպեսզի խաչ կրելու իրավունք ստանանք, այլ՝ որպեսզի կարողանանք Աստծո արքայությունը մտնել: Մկրտությամբ մեր ճակատին, սրտին, թիկունքին և բոլոր զգայարաններին մյուռոնով դրվում է խաչի նշանը, որն անջնջելիորեն դրոշմվում է մեր հոգու վրա՝ որպես Աստծուն պատկանելու նշան: Ուստի կարող եք խաչ կրել, սակայն դրանից ավելի կարևոր է մկրտությամբ Տիրոջ Սուրբ Խաչի նշանը հոգում ունենալը:

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան