19
Մայիս
Սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը չի կարող իրենից հոգևոր վտանգ ներկայացնել: Թիվը կոնտեքստից դուրս որևէ իշխանություն և ազդեցություն մարդու կյանքի վրա չունի: Եվ եթե մենք առաջնորդվեինք այդ թվի «սատանայական» լինելու հանգամանքով, ապա 666-ի հետ կապված բոլոր տեսակի առնչությունները կհամարվեին սատանայական:Հայտնության գրքի 13-րդ գլխի 18-րդ համարը մեզ Աստծո խոսքը իմաստուն կերպով քննելու կոչ է անում. «Այստեղ է ահա, իմաստությունը: Ով...
19
Մայիս
Դուք թույլ և անպաշտպան եք զգում, որովհետև ինքնավստահ չեք: Ում էլ դիմեք, պետք է ձեր սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներշնչեն, որպեսզի ձեր մեջ ուժ գտնելով դուրս գաք ստեղծված անցանկալի իրավիճակից: Կատարված դեպքը շատ տհաճ է և անկասկած, ում հետ էլ պատահեր, պետք է բացասական ազդեր: Սակայն չի նշանակում, որ բոլոր մարդիկ վատն են, նայեք ձեզ շրջապատող մարդկանց, ունեք ծնողներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, ովքեր սիրում են ձեզ, շփվեք, խոսեք նրանց հետ, զբ...
22
Մայիս
Ըստ Հայ եկեղեցու` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 6-ը` Սուրբ Ծննդյան պահք է և մսից պատրաստված որևէ կերակուր սեղանին դնել չի կարելի: Եթե որոշում են ճիշտ և ընդունելի կերպով առաջնորդվել, ապա պետք է իմանան, որ Արևելյան հորոսկոպն ու արգելված ուտեստներն այնքան սին ու անիմաստ են, որ խանգարում են մեր առօրյայում ճշմարիտն ու գլխավորը տեսնելու: Ուստի, որպես ճշմարիտ քրիստոնյա և պարզապես խելացի մարդ, նման բաներին ուշադրություն չպետք է դարձնել: Հոգևոր և մտավոր...
23
Մայիս
Սովորաբար երազներին շատ մեծ նշանակություն չեն տալիս, քանզի երազների բնույթն ինքնին ուսումնասիրված չէ ոչ մի գիտնականի կողմից: Որևէ հոգևորական չի կարող պատասխանել թե տվյալ երազը բարուց է, թե չարից, բացառյալ մասնավոր դեպքեր: Սակայն պետք է գնալ եկեղեցի և հոգեհանգիստ պատվիրել կամ հոգևորականին հրավիրել հանգուցյալների շիրիմներն օրհնելու և այնտեղ հոգեհանգիստ կատարել: Հանգուցյալների համար հարկավոր է աղոթել: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան
23
Մայիս
Այդպիսի բան գոյություն չունի, որ անվան միջոցով մարդուն փոխանցվի նույն անունը կրող մեկ ուրիշի հիվանդությունը կամ նմանատիպ երևույթներ: Եթե կան նույն հիվանդության կասկածներ, ապա դա պարզապես ժառանգականության և գենետիկայի խնդիրն է: նախ և առաջ պետք է Աստծուն աղոթել, որովհետև Աստծո համար անհնար ոչինչ չկա: Նա կարող է Ձեր մտահոգությունները կարգավորել: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան
24
Մայիս
Մարդու կյանքում լինում են թե հաջողություններ, թե դժբախտություններ: Նրա հիմնական առաքելությունը ոչ միայն աշխարհի հաճույքները վայելելն է, այլ իրեն դրսևորելն ու հաստատելը, որոնք իրականացվում են թե ուրախությունների, թե դժվարությունների ժամանակ: Այսինքն, ուրախություններից ու դժվարություններից, զանազան փորձություններից հետո Աստված մարդկանց տալիս է այն բարիքները, որոնք պատրաստել է նրանց համար, ովքեր, սիրում են Իրեն և կարող են ուրախությունների ու դժվարու...
24
Մայիս
Երազների մասին հարցերը հուզում են շատ մարդկանց: Սակայն Աստվածաշնչից, մեր եկեղեցու վարդապետությունից հայտնի է, որ երազները հիմնականում մեր մտքերի, ենթագիտակցության, արտաքին աշխարհից ստացած առատ տեղեկատվության արդյունք են: Այսինքն, այդ ահռելի տեղեկատվությունը չի տեղավորվում մարդու գիտակցության մեջ և արտահայտվում է ենթագիտակցության միջոցով՝ երազների ժամանակ: Աստվածաշնչից հայտնի է, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Աստված երազների միջոցով խոսել է մարդկ...
24
Մայիս
Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի Արյունը, որ հեղվեց մարդկության փրկության համար: Ուստի հավկիթը կարմիր ներկելը հոգևոր ուրախություն է և մարդակց սուգին չի հակասում: Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ
24
Մայիս
Մայիս ամսին ամուսնություններից խուսափում են երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, երբ մարդիկ կարծում են, որ մայիսին ամուսնացողները դժբախտ են լինում: Սա պարզապես սնոտիապաշտություն է և դատապարտելի: Մյուս պատճառը, որը բխում է եկեղեցական կանոններից, առավել կարևոր է և մեր ուշադրությանն արժանի: Մայիս ամսին սովորաբար համընկնում է հինանց շրջանը. Քրիստոսի Հարությունից հետո հիսուն օր հարության տոներ են: Այդ օրերին պսակ չեն արել՝ սեփական ուրախությունից ավել...
24
Մայիս
Դա ոչ թե օրենք է, այլ սովորույթ, սակայն՝ ժամանակավրեպ: Հիմա այդ սովորության պատճառով երեխան անկնունք է մնում մինչև քառասունքը, որովհետև շատերը չգիտեն, որ մեր Հայրերի կանոնի համաձայն երեխային պետք է մկրտել 8-րդ օրը: Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին ինքը իրավունք չունի եկեղեցի մտնելու, այլ ոչ թե մարդիկ՝ նրան այցելելու: Այց...
24
Մայիս
Տարօրինակ, ինչու չէ` նաև ծիծաղելի օրենքներ ունենք կենցաղում: Մայրն ամուսնացնում է դստերը և մյուս հարազատներից առավել իրավունք ունի մասնակցել նրա պսակադրությանը: Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ
24
Մայիս
Դա սնոտիապաշտություն է և հոգևոր ու բանական որևէ հիմք չունի: Այն զույգերն, ովքեր նպատակ ունեն հետագայում իրենց կյանքն համատեղ անցկացնել, ոչ թե պետք է խուսափեն, այլ պարտավոր են միասին հնարավորինս շատ այցելել եկեղեցի, ճանաչեն Աստծուն, որպեսզի ստանան աստվածային օրհնությունը: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
24
Մայիս
Ձեր մորաքրոջ կարծիքն ամբողջությամբ սնոտիապաշտություն է: Այն որևէ լուրջ հիմք չունի: Անշուշտ, կարող եք երեխային տալ ցանկացած անուն, որը կարող է լինել ի հիշատակ սիրելի անձնավորության: Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան
25
Մայիս
Մեզ` քրիստոնյաներիս վայել չէ առարկաների վրա հույս դնելը: Աչքի ուլունքի վրա հույս դնելը առարկայապաշտություն ու սնոտիապաշտություն է: Նրա աչքն է չար, ով չարամտորեն է տրամադրված մարդկանց նկատմամբ: Աչքի ուլունքով չար աչքից պաշտպանվողը՝ ինքն արդեն չարամտորեն է տրամադրված ենթադրյալ այսպես կոչված աչք տվողի նկատմամբ: Այդ դեպքում ո՞վ է չար՝ ենթադրյալ աչքով տվո՞ղը, թե՞ իրական մարդը, ով չար աչքից է պաշտպանվում: Սա վատ հոգեվիճակ է, որի դրդմամբ մարդիկ երբեմն դ...
25
Մայիս
Թվարկած միջոցները մոգության ու վհուկության «գործիքներն» են։ Հիշենք մեր Տիրոջ խոսքը. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12.25), այսինքն` չարի դեմ չարով չի կարելի պայքարել: Ավելին, եթե դրանցով դեռ «զարդարված» են ձեր տների մուտքերը և երեխաների թևերին «աչքի ուլունքներ» կան` շտապեք այդ ամենից ազատվել։ Այսօր, երբ երեխաները մկրտվում են եկեղեցու ավազանում և դրոշմվում են Սրբալույս Մ...
25
Մայիս
Այն ժամանակ, երբ սկիզբ էր առել աստղագուշակությունը, մարդը դասավորում էր իր կյանքը մոլորակների և աստղերի միջոցով՝ դրանց օժտելով մարդու կյանքի մեջ միջամտելու և ինչ-որ բան որոշելու հատուկ իշխանությամբ: Բայց հիմա գիտությունը շատ է զարգացել, իսկ աստղագուշակությունը շարունակում է հիմնվել նախկին տեսակետների վրա: Աստղագուշակությանը հավատացող մարդիկ ինչ-որ առումով անտեղյակ են քրիստոնեական գաղափարախոսությանը՝ մարդկային կամքի ազատությանը: Աստղերը չեն, որ պ...
25
Մայիս
Աստվածաշնչում և եկեղեցու ավանդության մեջ հանդիպում են դեպքեր, երբ Աստված նշանների միջոցով ուղղություն է տվել որոշ մարդկանց: Բոլոր դեպքերում Աստծո տված նշանները եղել են շատ հստակ (օրինակ, Հովնանի մարգարեությունը Հին Կտակարանում): Սակայն այսօր քրիստոնյաներն առաջնորդվում են ոչ թե նշաններով, այլ՝ Սուրբ Հոգով, որը գործում է եկեղեցու և յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ: Հնարավոր է, որ չարը որոշակի խոչընդոտներ ստեղծի մարդու գործերի կյանքում, իսկ մարդը թյուր...
25
Մայիս
Այս պարագային պարզապես մեկը մյուսի հետ է համընկել, և մենք սովոր ենք մեր փորձությունները կապել տարբեր սնոտիապաշտական երևույթների հետ: Ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում, այլ ոչ թե հայելու կոտրվելով: Մանավանդ, որ հստակ է, որ միայն Աստված իշխանություն ունի մարդու կյանքի վրա: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
25
Մայիս
ԱՍարդը հոգևոր առումով որևիցէ նշանակություն չունի: Այն, որ սարդին ոչնչացնելով կորցնում են տան հաջողությունը, ընդամենը սնահավատություն է: Ես չեմ քաջալերում կենդանիներ ոչնչացնելը, բայց եթե պատահաբար ոտքի տակ սարդ է ընկնում, պետք չէ հուսահատվել: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
25
Մայիս
Ուրբաթ 13-ից վախենալը պարզապես սնահավատություն է: Պետք չէ ավտոբուսից ուշանալը, ոտքը քարին դիպչելը, տրանսպորտից ուշանալը և տարբեր անհաջողություններ կապել թվերի և օրերի հետ: Իրականում սնոտիապաշտությունը մեզ զրկում է պատասխանատվությունից՝ մեր անհաջողությունները կապելով օրվա կամ թվի հետ: Իսկ քրիստոնեությունն առանց պատասխանատվության հնարավոր չէ պատկերացնել: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրենք իրական կյանքով և պատասխանատվությամբ՝ Աստծո ներկայությու...