25
Մայիս

Պե՞տք է վախենալ ուրբաթ 13-ից, թե՞ ոչ:

Ուրբաթ 13-ից վախենալը պարզապես սնահավատություն է: Պետք չէ ավտոբուսից ուշանալը, ոտքը քարին դիպչելը, տրանսպորտից ուշանալը և տարբեր անհաջողություններ կապել թվերի և օրերի հետ: Իրականում սնոտիապաշտությունը մեզ զրկում է պատասխանատվությունից՝ մեր անհաջողությունները կապելով օրվա կամ թվի հետ: Իսկ քրիստոնեությունն առանց պատասխանատվության հնարավոր չէ պատկերացնել: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրենք իրական կյանքով և պատասխանատվությամբ՝ Աստծո ներկայությունը մեր մեջ պահելով, որպեսզի չարը մեզ չգայթակղի և չշեղի:

 


Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան