19
Մայիս

 Ե՞րբ է վերջապես արդարություն տեսնելու մարդը: Թե՞ դրան սպասենք միայն երկնքում:

Աստված Իր պատկերով և նմանությամբ մարդուն արդար է ստեղծել: Աղճատելով Աստծո պատկերն իր մեջ՝ մարդը հեռացել է նաև արդարությունից: Մարդը կկարողանա իր մեջ վերագտնել արդարությունը, որի գերագույն աստիճանն Աստծո հավիտենական ներկայության մեջ է: Սուրբ Գիրքն ասում է. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. 5:6):   Աղոթաբար՝ Գարիկ դպիր Ասրյան

Կարդալ ավելին

19
Մայիս

Ըստ հայ եկեղեցու՝ ո՞րն է կյանքի նպատակը:

Այս կյանքը մեզ տրված է իբրև պարգև՝ հանդերձյալ կյանքը շահելու համար: Կյանքի նպատակը կատարելության հասնելն է, քանի որ մարդը ստեղծվեց Աստծո նման, բայց ոչ կատարյալ: Օրհնությամբ՝ Տ. Շնորհք աբեղա Սարգսյան

Կարդալ ավելին

19
Մայիս

Ի՞նչ տարբերություն կա հավատի և ներշնչանքի միջև:

Հավատը և ներշնչանքն աստվածպաշտության պարագայում անգամ իրար հետ եզր չունեն: Ներշնչանքը սեփական ուժերով իր օրգանիզմի հաշվին կատարվող ակտն է, իսկ Աստծուն հավատալով՝ մարդը փորձում է վստահել ոչ թե ինչ-որ անզոր էակի, այլ Ամենազորին, Ով կարող է նրա կեսակերպի մեջ գործնական մասնակցություն ունենալ: Աղոթաբար՝ Վարազդատ սարկավագ Քոչարյան

Կարդալ ավելին

02
Հունս

Արդյոք հավատքն ունի՞ ազգային պատկանելիություն։

Այս հարցն անհեթեթ է, ինչպես և «ազգային քրիստոնեություն» արտահայտությունը, որովհետև հավատքը զգացմունք է և հատուկ է ոչ թե ազգին, այլ անձին։ Մեկ խոսքով ասած՝ հավատքն անհատական առաքինություն է։ Անհատները կարող են հավատակից լինել միմյանց՝ դավանելով նույն հավատքը, օրինակ՝ քրիստոնեությունը։ Բայց ամեն մի քրիստոնյա ունի ազգային պատկանելիություն, և նույն ազգի քրիստոնյաների միությունը (լինեն դրանք 2-3 տասնյակ, թե՝ մի ամբողջ ժողովուրդ) նույնպես ա...

Կարդալ ավելին

01
Հունվ

Արդյո՞ք մարդիկ արժանանալու են հրեշտակների հետ փառաբանելու Աստծուն։

–Այո՛, Երկրորդ Գալստյանը և Երկնքի Արքայության մեջ արդարները հրեշտակների հետ պիտի փառաբանեն Աստծուն։

Կարդալ ավելին

01
Հունվ

Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ ուզում դավանել որևէ կրոն։ Դա մեղք է՞

Քրիստոնեությունը կրոն չէ, այն կյանք է, որը պետք է ապրել Տիրոջ օրինակով ու պատգամներով։

Կարդալ ավելին