23
Մայիս

Ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգևորականներն ունեն:

Եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգևոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների և հոգևոր կյանքի համար: Հովվական ասան կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները: Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաև վարդապետները, ում, ըստ մեր եկեղեցու ավանդության` քարոզելու և Սուրբ Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված: Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն և խոհականություն են խորհրդանշում, ըստ Քրիստոսի այն պատվերի` «.....

Կարդալ ավելին

23
Մայիս

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը ինչպե՞ս է պահվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ի՞նչ է խորհրդանշում: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աջ ձեռքի պատկերով պահվում է Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ճկույթ մատի կամ ձեռքի մեկ այլ մասունքներով: Սաղմոսների և մարգարեությունների մեջ աջ ձեռքն Աստծո ստեղծագործ ուժի պահպանության և շնորհաբաշխության աղբյուրն է: Այն նաև Աստծո հրաշագործության խորհրդանիշն է: Ս. Գրիգոր Լուսավորչի միջոցով Աստված Իր հրաշագործ ներկայությունը բերեց մեր կյանքում: Այն խորհրդանշում է նաև եկեղեցու մեջ Աստծո ներկայությունը: Դրա համար զանազան առիթներով...

Կարդալ ավելին

23
Մայիս

Ի՞նչ է նշանակում մասունքով խաչ: Խաչի մեջ արդյո՞ք որևէ սրբի մարմնի հատված կա:

Հնագույն սովորություն է սրբերի մարմնի մասերը` որպես իր կատարած մարտիրոսության արդյունք, դարձնել աղոթքի և պաշտամունքի միջոց: Հին Կտակարանում գրված է. «Հովսեփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստված թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին` Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»: Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստված ձեզ կայցելի, այ...

Կարդալ ավելին

24
Մայիս

Արդյո՞ք եկեղեցիներում պաշտամունքի առարկա են Հիսուսի պատանքը, փշե պսակը, Նրան խոցած գեղարդի մի մասը, սրբերի, առաքյալների մասունքները: 

Քրիստոնեական եկեղեցիները, առավել ևս Հայ Առաքելական եկեղեցին երբեք պաշտամունքի առարկա չեն դարձրել Քրիստոսի կամ առաքյալների, սրբերի իրերը, մասունքները: Մենք պաշտում և երկրպագում ենք կենդանի Աստծուն: Իսկ վերոնշյալները հավատը զորացնելու համար են: Հին Կտակարանում Աստված պատվիրեց, որպեսզի հրեաներն ուխտի տապանակ պատրաստեն, ուր զետեղվեցին կավե սալիկները՝ տասնաբանյա պատվիրաններով, Ահարոնի ծաղկած գավազանը և հրեաներին 40 տարի կերակրող մանանայով լի սափորը: Ա...

Կարդալ ավելին

01
Հունս

Ո՞րն է նշխարքի իմաստը:

Մեր Եկեղեցին ունի Պատարագին օգտագործվող երկու տեսակ հաց՝ նշխար և մաս: Նշխարը խաչի պատկերով փոքրիկ կլոր բլիթ է, այն գործածվում է Սուրբ Հաղորդության Խորհուրդը կատարելու համար: Ժամանակին, երբ քրիստոնյաները հավաքվում էին, պաշտամունքից հետո ունենում էին սիրո ճաշ` ագապե, նրանք նստում էին սեղանի շուրջ, յուրաքանչյուրը բերում էր ուտելիք, և օրհնելուց հետո բոլորը միասին ճաշակում էին ուտելիքը: Եվ կլոր լավաշի նմանվող մասը, որն այսօր Ս. Պատարագից հետո բաժանվու...

Կարդալ ավելին