01
Հունս

Ո՞րն է նշխարքի իմաստը:

Մեր Եկեղեցին ունի Պատարագին օգտագործվող երկու տեսակ հաց՝ նշխար և մաս: Նշխարը խաչի պատկերով փոքրիկ կլոր բլիթ է, այն գործածվում է Սուրբ Հաղորդության Խորհուրդը կատարելու համար:
Ժամանակին, երբ քրիստոնյաները հավաքվում էին, պաշտամունքից հետո ունենում էին սիրո ճաշ` ագապե, նրանք նստում էին սեղանի շուրջ, յուրաքանչյուրը բերում էր ուտելիք, և օրհնելուց հետո բոլորը միասին ճաշակում էին ուտելիքը: Եվ կլոր լավաշի նմանվող մասը, որն այսօր Ս. Պատարագից հետո բաժանվում է հավատացյալներին, այդ սիրո ճաշի խորհրդանիշն է:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան