ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

story_img

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

blog_img

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի


Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: 


blog_img

Տեր Արարատ քահանա Օրդոյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 2006 թ.-ի դեկտեմբերի 3-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

blog_img

Տեր Շահե քահանա Հայրապետյան


Ծնվել է 1959 թ. օգոստոսի 7-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 1995 թ.-ին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել հոգևոր հովիվ Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

 

 

 

blog_img

Տեր Անուշավան քահանա Կոշեցյան


Ծնվել է 1973 թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1999 թ.-ին ձեռամբ Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 

 
 

blog_img

Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցի


Արարատյան Հայրապետական թեմի Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցին կառուցվել է 2019թ․


blog_img

Տեր Հովհաննես քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1980 թ. մարտի 31-ին, Երևանում: 2008 թ.-ին ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է քահանա և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում՝ սպասավորելով Մոսկվայում:

 

blog_img

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի


Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Նախապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Զորավոր Սուրբ Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: 


blog_img

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1977 թ. նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: 2005 թ.-ի սեպտեմբերի 11-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

blog_img

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան


Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում: 1998 թ.-ի սեպտեմբերի 20-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

blog_img

Տեր Վահան քահանա Առաքելյան


Ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը: 2005 թ.-ի սեպտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 
 

blog_img

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)


Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է:


blog_img

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1954 թ. փետրվարի 1-ին, Երևանում: 1980 թ.-ին, ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Ս. Գեղարդ վանքում՝ որպես հոգևոր հովիվ: 

 

blog_img

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյան


Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 12-ին, Երևանում: 1986 թ.-ի սեպտեմբերի 6-ին, Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

blog_img

Տեր Դանիել քահանա Բաղումյան


Ծնվել է 1975 թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: 1999 թ.-ին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա, նույն թվականին նշանակվել է ծիսակատար քահանա Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

 

blog_img

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի


Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղը տասից ավելի եկեղեցիներ ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Ս. Գևորգը: Այն իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է, կամարակապ արևմտյան նախասրահով՝ վրան 12-սյունանի կաթողիկե զանգակատնով: 


blog_img

Տեր Վարդան քահանա Գափոյան (հոգևոր հովիվ)


Ծնվել է 1974 թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում: 1999 թ.-ի սեպտեմբերի 19-ին, ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

 

blog_img

Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան


Ծնվել է 1954 թ.-ի օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում: 1981 թ.-ի հոկտեմբերի 18-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: