1987-1997 թթ. սովորել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում: 1988-1995 թթ. սովորել է Երևանի թիվ 8 երաժշտական դպրոցի ջութակի բաժնում:
1997-2003 թթ. ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2002 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2003-2005 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես գնդերեց:
2005-2007 թթ. ստանձնել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնականի պաշտոնը` զուգահեռաբար դասավանդելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
2007-2008 թթ. իբրև սարկավագ հոգևոր ծառայությունը շարունակել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս և Ս․ Նահատակաց եկեղեցիներում:
2008 թ.-ին ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է քահանա և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում՝ սպասավորելով Մոսկվայում:
2011 թ.-ին ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Վանաձորի Ս․ Գրիգոր Նարեկացու անվան Հայորդյաց տանը իբրև հոգևոր հովիվ:
2019-2022 թթ. ծառայությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Երևանի Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակում՝ որպես կրոնի գծով փոխտնօրեն:
2022 թ․-ից սպասավորության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում՝ նշանակվելով Վերին Շենգավիթի Ս․ Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ։