Դիմելաձևեր

Դիմելաձևեր

Կաթողիկոսին դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր` Աստված օգնական, Վեհափա’ռ Տեր:

 


Գրավոր դիմելու դեպքում.


Սկզբում` Նորին Ս. Օծություն Տ.Տ. … Կաթողիկոս

 

Վեհափա’ռ Տեր

 

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն` /դիմողի անունը/, /ստորագրություն/

Պատրիարքին դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր` Աստված օգնական, Պատրիա՜րք Տեր (կամ Պատրիա՜րք Հայր)

 

Գրավոր դիմելու դեպքում.


Սկզբում` Նորին Ամենապատվություն Տ. ...Արքեպիսկոպոս Պատրիարք...
Ամենապատի’վ Տէր.

 

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

 

Ձերդ Ամենապատւութեան Սուրբ Աջոյն` /դիմողի անունը/, /ստորագրություն/

Արքեպիսկոպոսին (եպիսկոպոսին) դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր` Աստված օգնական, Սրբազա՜ն Հայր


Գրավոր դիմելու դեպքում.


Սկզբում` Բարձրաշնորհ Տ.…Արքեպիսկոպոս (եպիսկոպոս)…
Սրբազա’ն Հայր

 

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/

Ծայրագույն Վարդապետին դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր` Աստված օգնական, Հա՜յր Սուրբ:


Գրավոր դիմելու դեպքում.


Սկզբում` Հոգեշնորհ Տ... Վարդապետ...
Հա՜յր Սուրբ

 

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/

Վարդապետին դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր` Աստված օգնական, Հա՜յր Սուրբ

 

Գրավոր դիմելու դեպքում.


Սկզբում` Հոգեշնորհ Տ... Վարդապետ...
Հա՜յր Սուրբ

 

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/

Աբեղային դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր` Աստված օգնական, Հա՜յր Սուրբ:

 

Գրավոր դիմելու դեպքում.


Սկզբում` Հոգեշնորհ Տ... Վարդապետ...
Հա՜յր Սուրբ

 

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/

Ավագ քահանային դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր`Օրհնեցեք, Տե՜ր Հայր:

 

Գրավոր դիմելու դեպքում` Արժանապատիվ Տե՜ր Հայր:

Քահանային դիմելաձև.


Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

 

Բանավոր`Օրհնեցեք, Տե՜ր Հայր:

 

Գրավոր դիմելու դեպքում` Արժանապատիվ Տե՜ր Հայր:

Սարկավագին դիմելաձև.

 

Բարեշնո՜րհ սարկավագ...

Կիսասարկավագ

Ուրարակիր

Դպիր