ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

story_img

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

blog_img

Էրեբունի համայնք (նախագիծ)


Էրեբունի համայնք (նախագիծ)


blog_img

Տեր Ղուկաս քահանա Բալայան (հոգևոր հովիվ)


Տեր Ղուկաս քահանա Բալայանը (ավազանի անունը՝ Պողոս) ծնվել է 1985թ. օգոստոսի 13-ին, Երևանում:
2002-2006թթ. սովորել և ավարտել է Երևանի հումանիտար ինստիտուտը՝ ստանալով իտալերեն լեզվի թարգմանչի որակավորում: 

 

blog_img

Սրբոց Նահատակաց եկեղեցի


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Երևանի: 
Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: 2015թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը: 


blog_img

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (հոգևոր հովիվ)


Տեր Բարդուղիմեոս (ավազանի անունը՝ Վարուժան) քահանա Հակոբյանը ծնվել է 1988թ. հունիսի 27-ին,  Վայքում:
1995-2005 թթ. սովորել և ավարտել է Վայքի N 1 դպրոցը:
2005-2011թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
 

blog_img

Երևան, Նոր Նորք, Առաջին զանգված, Ս. Աստվածածին եկեղեցի


2014թ. հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Եկեղեցին կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի հարևանությամբ:


blog_img

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան (հոգևոր հովիվ)


 Տեր Աշոտ (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Սաֆարյանը ծնվել է 1984թ. հուլիսի 22-ին, Էջմիածնում: Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ինչպես նաև Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում սովորելուց հետո, 2000թ. ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան: 

blog_img

Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցի


Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.: 


blog_img

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (հոգևոր հովիվ)


Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (ավազանի անունը՝ Հրանտ)

Ծնվել է 1963թ. փետրվարի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: