Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (ավազանի անունը՝ Հրանտ)
Ծնվել է 1963թ. փետրվարի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
Սովորել է ԼՂԻՄ-ի գյուղատնտեսական տեխնիկումում։
1982-1984թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1990-1992թթ. սովորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քահանայից պատրաստման լսարանում:
1992թ. հունվարի 10-ին ձեռնադրվել է որպես սարկավագ, իսկ փետրվարի 23-ին՝ ամուսնացյալ քահանա և ծառայության կոչվել Արցախի թեմում՝ որպես Գանձասար վանքի վանահայր։
1993- 2008թ․ նշանակվել է Դադիվանքի վանահայր։
2008-2011թթ․ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում։
2011թ․ նշանակվել է Արցախի թեմի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի հոգևոր հովիվ:
2015թ.-ից նշանակվել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ:
2021թ.-ի հունվարից ծառայել է որպես Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ:
2022թ.-ի մայիսից մինչև 2023թ սեպտեմբերի բռնի տեղահանումը եղել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Մեծառանից Սուրբ Հակոբավանքի վանահայրը:
2023թ. դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմի Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ։
Պարգևատրվել է մի շարք շքանշաններով՝ ՀՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճան, Սուրբ Ղևոնդ երեց, Անդրանիկ Օզանյան, Վազգեն Սարգսյան, Արծիվ Մահապարտ, Մեսրոպ Մաշտոց, Արիության, Մայրական երախտագիտության և այլն: