Սրբոց Նահատակաց եկեղեցի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Երևանի:
Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: 2015թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ տասնվեց սյուների օծումը կատարվեց ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի:
Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումից հետո ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սրբոց Նահատակաց անունով:
Եկեղեռցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:


ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍ