Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1988 թ. հունիսի 27-ին, Վայքում:

1995-2005 թթ. սովորել և ավարտել է Վայքի N 1 դպրոցը:

2005-2011 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2009 թ. դեկտեմբերի 26-ին՝ Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տ. Սահակ եպս. Մաշալյանի ձեռնադրվել է սարկավագ: 

2012 թ. ապրիլի 21-ին, ձեռամբ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի, ձեռնադրվել է քահանա:

2012-2016 թթ. ծառայել է Բուլղարիայի Հայոց թեմում՝ որպես Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ:

2013 թ. մարտի 14-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2016-2017 թթ. ծառայել է Բուլղարիայի Հայոց թեմում՝ որպես Խասկովո, Յամբոլ, Դոբրիչ, Շումեն, Սիլիստրա համայնքների հոգևոր հովիվ:

2017 թ. մայիսի 30-ին նշանակվել է ծառայության Արարատյան Հայրապետական թեմում ՝ որպես Երևանի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: