Ծնվել է 1974 թ․ հոկտեմբերի 8-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։
1980-1990 թթ․ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։
1991-1996 թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։
1996-1997 թթ․ ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։
1996 թ․ ձեռամբ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (Ներկային Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ հայրապետի), ձեռնադրվել է սարկավագ։
1997 թ․ ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրում։ 1998 թ․ օգոստոսի 31-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (Ներկային Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ հայրապետի), ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։ 1998-2000 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես հոգևոր սպասավոր։
2002-2003 թթ․ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
2003-2005 թթ․ սպասավորել է Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
2005-2013 թթ․ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։
2013 թ․ սպասավորել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում։
2014-2025 թթ․ ծառայել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում։
2025 թ. ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես Աջափնյակ համայնքի հոգևոր հովիվ։