Տեր Շահե քահանա Հայրապետյան

Ծնվել է 1959 թ. օգոստոսի 7-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:  

1966-1976 թթ. սովորել է Երևանի Մ. Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում: 1978-1982 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում: 

1980 թ.-ից երգել է Ս. Խոր Վիրապ վանքի երգչախմբում: 

1992 թ.-ին, ձեռամբ Տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի, ձեռնադրվել է սարկավագ: 

1993 թ.-ին տեղափոխվել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: 

1995 թ.-ին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել հոգևոր հովիվ Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

1998 թ.-ին ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

2002 թ.-ին ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2014 թ.-ին նշանակվել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա, միաժամանակ՝ ԱՀԹ-ի քարոզչական և տեղեկատվական բաժինների աշխատանքների համակարգող և պատասխանատու: 

 

Ամուսնացած է, ունի հինգ զավակ: