Արարատյան Հայրապետական թեմի Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցին կառուցվել է 2019թ․։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ եկեղեցին օծվել է 2019թ․ նոյեմբերի 30-ին` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալնների տոնի օրը, եւ անվանակոչվել է նրանց հիշատակին։
Եկեղեցին կառուցվել է բնակիչների և բարերար Աղվան Ավագյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։
Եկեղեցու ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է։ Ս․ Առաքելոց Եկեղեցին կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով կառույց է, որին 2020թ.-ին ավելացել է նաև գավիթ։
Եկեղեցու բակը զարդարում է խաչքարերի պուրակ-ճեմուղին, որտեղ համայնքի ու բարերաների ջանքերով տեղադրվել են բազմաթիվ խաչքարեր։