Տեր Արարատ (ավազանի անունը Արկադի) քահանա Օրդոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1998թ. ընդուվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան։ Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴ կենտրոնում։ 2004թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։ 2005թ. ծառայությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կադրերի, այնուհետև տնտեսական բաժիններում։ 2006թ. օգոստոսին ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմում։ 2006թ. դեկտեմբերի 3֊ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայությունը շարունակել Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ 2009թ. փետրվարի 17֊ին արժանացել է լանջախաչ, իսկ 2021թ֊ի փետրվարի 9֊ին` ծաղկյա փիլոն կրելու պատվին։ 2015թ. հոկտեմբերի 4֊ից ծառայությունը շարունակել է Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում` որպես հոգևոր հովիվ։ 2020թ. սեպտեմբերի 15֊ից Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ ծառայության է կոչվել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում` որպես խորհրդակատար քահանա: 2023 թ. հոկտեմբերից նշանակվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ։ Ունի երեք զավակ։