Տեր Վարդան քահանա Գափոյան (հոգևոր հովիվ)

  Տեր Վարդան (ավազանի անունը՝ Տիգրան) քահանա Գափոյանը ծնվել է 1974թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում: 1980-1990թթ. նախնական կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է Ս. Խոր Վիրապ վանք և որպես դպիր մասնակցել կիրակնօրյա ժամերգություններին և Սուրբ Պատարագներին: Դպրոցական տարիներին զուգահեռաբար սովորել է Արարատ քաղաքի երաժշտական դպրոցում: 1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1996-1997թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1996թ. ձեռամբ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ: 1997թ. ծառայության է անցել Մայրավանքում, ապա Արարատյան Հայրապետական թեմում, այնուհետև՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ որպես վերակացու: 1999թ. սեպտեմբերի 19-ին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Ձեռնադրությունից հետո ծառայել է Երևանում՝ Եռաբլուր Ս. Վարդանանց, ապա՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցիներում, այնուհետև որպես բանակի հոգևոր սպասավոր ծառայել է Ճամբարակի թիվ 25836 սահմանային զորամասում: 2002թ. օգոստոսին ավարտելով զինվորական ծառայությունը՝ ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 2005թ. փետրվարի 1-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 2013թ. նոյեմբերի 4-ից առ այսօր ծառայում է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2014թ փետրվարի 25-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

2019թ.-ի փետրվարից նշանակվել  է ծառայության ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2023թ.-ի հոկտեմբերից նշանակվել  է ծառայության Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:


Ամուսնացած է, ունի 2 զավակ: