Ծնվել է 1975 թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում:
1992 թ.-ին ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:
1997 թ.-ից ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1998 թ.-ին Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականից ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմում՝ ստանձնելով զանազան պաշտոններ:
1999 թ.-ին ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա, նույն թվականին նշանակվել է ծիսակատար քահանա Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
2000 թ.-ից ծառայության է անցել ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևոր սպասավոր, միաժամանակ նաև հոգևոր հովվություն կատարել Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
2004 թ.-ին ավարտել է բանակում ծառայությունը և նշանակվել ծիսակատար քահանա Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
2006 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2014 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
2015-2017 թթ. ծառայել է Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում որպես խորհրդակատար քահանա:
2017 թ.-ից ծառայում է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: