Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

Ծնվել է 1954 թ.-ի օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում: 

1961 թ.-ին ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:

1969 թ.-ին ավարտել է ութերորդ դասարանը: Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

1972 թ.-ին մեկնել է խորհրդային բանակ: Ծառայությունից հետո ուսումը շարունակել է միջնակարգ դպրոցում և ավարտել 1977 թ.-ին: 

1979 թ.-ին հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանի դասընթացը:

1981 թ.-ի հոկտեմբերի 18-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

1981-1989 թթ. ծառայել է Շիրակի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (Ս. Յոթ Վերք):

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 

1990 թ.-ին նշանակվել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: 

1992-1995 թթ. ծառայել է Շիրակի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում:

1995 թ.-ին տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և առ այսօր ծառայում է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում: 

1998 թ.-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

2008 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: