1969-1979 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը:
1980 թ.-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984 թ.-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1985 թ.-ին ավարտել է ճեմարանը:
1986 թ.-ի սեպտեմբերի 6-ին, Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1988 թ.-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք,
1996 թ.-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
1986-1998 թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
1998-2017 թթ. եղել է Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը: 2016 թ.-ի փետրվարի 2-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ավագ քահանայության պատիվ:
2017 թ.-ից ծառայության է անցել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
Հեղինակ է մի շարք աստվածաբանական, դավանաբանական հոդվածների, խմբագրել և հրապարակել է մի շարք կրոնական գործեր: Նրա հոդվածները տպագրվել են «Էջմիածին», «Գանձասար», «Բանբեր Մատենադարանի» հանդեսներում: