Տեր Անուշավան քահանա Կոշեցյան

Ծնվել է 1973 թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 

1979-1989 թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 1990 թ.-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, այնուհետև՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան: 

1993 թ.-ին դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Աբաջյանի, ձեռնադրվել է սարկավագ և անցել հոգևոր ծառայության Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: 1996 թ.-ին նշանակվել է Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր տեսուչ: 

1999 թ.-ին ձեռամբ Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 

2002 թ.-ին տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և նշանակվել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ:

2006 թ.-ին՝ Ս. Ղևոնդյանց տոնին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2006-2013 թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 

2013-2015 թ.-ից ծառայել է Սուրբ Երրորդություն եկեղեցում որպես ծիսակատար քահանա: 2015 թ.-ին նշանակվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ:

2016 թ.-ից ծառայում է ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա

 

Ամուսնացած է, ունի չորս զավակ: