23
Մայիս
Քրիստոս փրկում է բոլոր նրանց, ովքեր Աստվածահաճո են ապրում և գործում: Կան մարդիկ, որոնք մկրտված քրիստոնյա են, սակայն իրենց ապրելակերպով որևէ կերպ քրիստոնեության հետ չեն առնչվում: Այսօր թեև աշխարհը զարգացման բարձր մակարդակում է, սակայն կան նաև հետամնաց երկրներ, ուր բացի իրենց հավատից, այլ հավատի մասին չեն էլ լսել: Չիմանալը մեղք չէ: Այլ բան է իմանալ և չհետևել: Աստված բոլորին դատելու է ըստ իրենց գործածի: Օրհնությամբ՝ Տ. Տաճատ ավագ քհն.Դավիդյա...
23
Մայիս
Վեցաթև աստղը բաղկացած է 2 եռանկյուններից, որոնք խորհրդանշում են երկիրն ու երկիրը և դրանց միաձուլումը: Գագաթը դեպի վեր եռանկյունին խորհրդանշում է երկիրը` կնոջը, իսկ գագաթը դեպի ներքև` երկինքը` տղամարդուն: Երբ նրանք միաձուլվում են, խորհրդանշում են երկինքն ու երկիրը: Իսկ հրեաների դրոշի վրա պատկերված աստղը` Դավիթ թագավորինն է, որը խորհրդանշում է 2 սկիզբների ամբողջականությունը: Օրհնությամբ՝ Տ. Բաբկեն քհն. Հայրապետյան
09
Հունս
Հայ Առաքելական Եկեղեցու հասկացողությամբ՝ քաղկեդոնական դավանանքը համարվում է շեղում ուղղափառ դավանանքից։ Մեր Եկեղեցին դարեր շարունակ հաղորդակից չի եղել Քաղկեդոնը դավանող եկեղեցիների հետ, այսինքն փոխադարձաբար՝ մեկը մյուսին Սուրբ Հաղորդություն չեն տվել։ Այժմ մեր Եկեղեցին չի մերժում նրանց, և տալիս է Սուրբ Հաղորդություն, սակայն ոչ թե որովհետև ընդունում է քաղկեդոնական դավանանքը, այլ որովհետև պատրաստակամ է հոգալ նրանց հոգևոր կարիքները: Օրհնությամ...
16
Հունս
Իհարկե կարելի է, քանի որ դա հուշանվեր է, այլ ոչ թե պաշտամունքի առարկա: Դրա համար էլ կարիք չկա այն դնել երևացող տեղում՝ ի ցույց բոլորի: Պահեք այն մի հետին վայրում: Իսկ երևացող տեղում դրեք խաչ կամ սրբապատկեր, որպեսզի վարժվեք քրիստոնեական սրբություններին: Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
09
Օգ
Հայ Առաքելական Եկեղեցին Լուսավորչական չէ՛։ Եվ օրացույցն անվան հետ կապ չունի։ Հարցը ռուսների քաղաքականության մեջ է։Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա հիմնադիրներն են Քրիստոսի սուրբ Առաքյալները՝ Թադեոսն ու Բարթողիմեոսը, որ դեռ առաջին դարում Հայաստանում քրիստոնեություն էին քարոզել։ Արդեն այն ժամանակ Հայաստանում սկիզբ էին առել քրիստոնյաների առաջին համայնքները և տարածում գտել 2-3-րդ դարերում։ Այսպիսով, դեռ մինչև Ս....
09
Օգ
Մենք Ռուս Եկեղեցու հետ ունենք տարաձայնություններ ոչ այնքան քրիստոսաբանական հարցերում, այլ ավելի շատ դրանցից բխած հոգևոր արարողությունների մեջ. սրանց պետք է ավելացնենք նաև եկեղեցական օրացույցների միջև տարբերությունները, որոշ տոների և պահոց օրերի տարբերությունները և այլն։ Տարբերությունը իսկբանե կար, և խնդիրը Եկեղեցու հիմնադրման մեջ է։ Բոլորիս հայտնի է, որ Հայ Եկեղեցու ծագումը մ. թ. առաջին դարին է վերագրվում, մինչդեռ Ռուս Եկեղեցին հիմնադրվել է 10-ր...
09
Օգ
Ուղղափառությունը ուղիղ (այսինքն՝ ճիշտ) հավատն է։ Այդ մասին շատ լավ է ասել Ս. Պողոս առաքյալը. «Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1:8)։ Քաղկեդոնում Դ Տիեզերական Ժողովի որոշումները հենց այս «ավելին» են, որոնք մենք նզովում ենք՝ ըստ Առաքյալի խոսքի։ Բուն ուղղափառությունը պետք է հասկանալ լայն իմաստով` հավատարմություն առաքելական ավանդությանը։ Հայ...
09
Օգ
Իսկապես, կաթոլիկները Ս. Պատարագի ժամանակ օգտագործում են անթթխմոր հաց, սակայն նրանք գինու մեջ ջուր են ավելացնում։ Ղպտիները օգտագործում են թխմորով հաց և նույնպես գինու մեջ ջուր են ավելացնում։ Ասորիները օգտագործում են թթխմորով հաց+յուղ+աղ, գինին բացում են ջրով։ Ուղղափառ Եկեղեցին օգտագործում է թթխմորով հաց, գինուն խառնում է սառը ջուր, վերջում էլ` եռման ջուր։ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարիմ է մնացել հնագույն ավանդույթներին ու Ավետարանին և գործո...
09
Օգ
Մարդն իսկապես ազատ է: Եթե Ձեզ ասեն, թե դուք մեղավոր եք, դրանով դուք մեղավոր դուրս չեք գա, որովհետև ազատ եք այն չընդունել: Դուք ազատ եք թե՛ հավատալու կամ չհավատալու, թե՛ եկեղեցի կամ այլ տեղ գնալու կամ չգնալու ընտրության մեջ: Ձեր մեղադրանքը, թե կրոնը ստիպում է մարդուն մեղքի զգացումով ապրել, մեղմ ասած, անհասկացողություն է կրոնի նկատմամբ: Մասնավորաբար քրիստոնեությունը ոչ թե, ինչպես դուք եք ասում, ստիպում է մեղքի զգացումով ապրել (կարծում եմ, որ այդպես...
09
Օգ
Եկեղեցին հին հունական դիցաբանությունն ընդունել չի կարող, որովհետև հավատում է մեկ Աստծո: Աստծուց բացի ուրիշ աստված չկա, և հունական այսպես կոչված աստվածները կուռքեր են, իսկ դիցաբանությունը՝ հեթանոսություն: Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
09
Օգ
Երբ Նոյից հետո նրա որդիների որդիները արևելքից արևմուտք էին գնում, Սենաար կոչվող երկրում բնակվեցին և որշեցին մի աշտարակ շինել, որը իրենց բնակավայրը կլիներ: Սակայն Աստված թույլ չտվեց, որ աշտարակն ավարտին հասցնեին, որովհետև նրանց մտադրությունները չար էին: Սա երևում է նրանից, որ նրանք «արևելքից» էին տեղաշարժվում, այսինքն՝ ինձ թվում է, թե՝ Աստծուն հակառակ: Երբ Աստված «խառնեց» նրանց լեզուները, և նրանք դադարեցին միմյանց հասկանալ,...
09
Օգ
Քրիստոնեական ավանդությունները հիմված են Հին Ուխտի՝ հրեական ավանդությունների վրա: Քրիստոնեությունը չի ձերբազատվել իրեն ընդունող ժողովուրդների մշակույթից, բայց ո՛չ էլ միաձուլվել է դրանց: Քրիստոնեական հավատն ու Սրբազան Ավանդությունը մնում են առաքելական և անխառն: Չի՛ կալելի այն շփոթել կամ նույնացնել ազգային ավանդույթների հետ՝ ինչքան էլ սերտ առնչություն ունենան: Եկեղեցին ժողովրդասեր է. պահպանելով իր քրիստոնեական դավանաբանական դիրքերը, նա ազգային է դառ...
01
Հունվ
1.Մեր կյանքում այսօր էլ տեղի են ունենում տարբեր հրաշքներ, սակայն հրաշքները, քրիստոնեական ընկալմամաբ, Աստծո գոյությունը կամ ճշմարտացիությունը չեն ապացուցում։ Մեզ համար կարևոր է Քրիստոսի սերը և իրական ներկայությունը մեր կյանքում։ Ամեն կրոնի ներկայացուցիչ իր պատկերացումներն ունի, ու մեր խնդիրը նրանց ինչ-որ բան ապացուցելը չէ, այլ մեր հավատքի մեջ հաստատուն մնալը։ Դա կլինի իրական վկայությունը, որ Քրիստոս իրական Աստված է։ 2.«Լեզվախոսությունը&ra...
01
Հունվ
Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում Կյանքի խոսք աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց: Նրանք մերժում են Մյուռոնը: Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանդույթը: «Կյանքի խոսք» աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործուն...