24
Մայիս

Ինչո՞ւ են Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոչում Տեր Տեր: 

Սովորաբար քահանային որպես հովիվ դիմում են՝ ասելով՝ «Տեր Հայր»: Եպիսկոպոսների կամ կուսակրոն ցանկացած քահանայի անունն ասելուց առաջ նույնպես օգտագործում են «Տեր» բառը: Կաթողիկոսն ունի քահանայապետի և եպիսկոպոսապետի կոչումները, ուստի նրա անունից առաջ Տեր բառը կրկնվում է` Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս:   Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան

Կարդալ ավելին

06
Հունս

Ինչո՞ւ են քահանաները ծառայում բանակում: Մի՞թե Եկեղեցին պատերազմն օրհնում է:

Բանակը, նախևառաջ քաղաքացիական հասարակությունից տարբերվող յուրահատուկ կառույց է` հիմնված խիստ, անվերապահ հնազանդության վրա: Տիրոջ մոտ եկած հարյուրապետն ասաց Նրան. «...քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և մի ուրիշին, թե՝ ե՛կ, և գալիս է. և իմ ծառային, թե՝ արա՛ այս, և անում է» (Մատթ. 8.9)։ Զինվորի կյանքը խիստ սահմանափակված է կանոններով, որոնց համաձայն սահմանված են ամենապ...

Կարդալ ավելին

21
Օգ

Արդյո՞ք միայն վարդապետները կարող են լինել կուսակրոն, թե յուրաքանչյուր քահանա` իր ցանկությամբ:

Կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա դառնալու որոշումը կայացնում են մինչև ձեռնադրվելը` սարկավագ եղած ժամանակ: Թե ամուսնացյալ, թե կուսակրոն սարկավագները քահանա են ձեռնադրվում նույն ծեսով, կարող են անգամ միաժամանակ ձեռնադրվել: Նույն օրը երեկոյան, ձեռնադրող եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կուսակրոնության ճանապարհ ընտրած քահանաներին տալիս են վեղար, որը չեն կարող կրել ամուսնացյալները: Քահանա են կոչվում բոլոր ձեռնադրվածները` կուսակրոն, թե ամուսնացյալ, սակայն ի...

Կարդալ ավելին

21
Օգ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն կե՞րպ է ընդունում Կաթողիկոսին, ինչպես կաթոլիկները` Հռոմի Պապին:

Կաթոլիկները Հռոմի Պապին են ընդունում իբրև Եկեղեցու գլուխ, մինչդեռ հայ առաքելականները Հիսուս Քրիստոսին են ընդունում իբրև Եկեղեցու գլուխ: Ըստ կանոնագրքի՝ կաթողիկոսը ամբողջ աշխարհի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Առաջնորդական Թեմերի իրավասուն և պատասխանատուն է: Սակայն ոչ Պապը, ոչ Կաթողիկոսը անսխալական չեն. միայն Աստված է անսխալական: Կաթոլիկ Եկեղեցին արտոնում է Պապին ինքնուրույն հավատի հռչակագիր կազմել (վարդապետություն), մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին...

Կարդալ ավելին

21
Օգ

Ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգևորականներն ունեն:

Եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգևոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների և հոգևոր կյանքի համար: Հովվական ասան (ցուպը) կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները: Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաև վարդապետները, որոնց, ըստ մեր եկեղեցու ավանդության` քարոզելու և Ս. Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված: Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն և խոհականություն են խորհրդանշում, ըստ Քրիստոսի այն պատվեր...

Կարդալ ավելին

21
Օգ

Ինչո՞ւ է մեր Հայ Եկեղեցին սովորեցնում քահանաներին դիմել՝ ասելով «Տեր Հայր»: Միթե Տեր և Հայր կոչվելու իրավունքը միայն Աստծունը չէ՞: 

Աստված շնորհներ է տալիս հոգևորականին՝ ձեռնադրության ընթացքում, որպեսզի նա իր ծառայության մեջ կարողանա մարդկանց հոգեպես առ Աստված առաջնորդել՝ հոգևոր խնամք իրակացնել: Սքեմը հագնելով՝ մենք արդեն ներքուստ երդվում ենք ծառայել ժողովրդին անձանձրույթ կերպով և կրել Քրիստոսի խաչը: Մենք հայր ենք, և ո՞ր հայրը իր երեխայի համար ձեռքը կրակի մեջ չի մտցնի: Մենք չենք հավակնում այն Հայրը լինել, որ երկնքում է: Այլ մենք հայր ենք եկեղեցու համար, մեր ձեռքով են եկեղեցու...

Կարդալ ավելին

21
Օգ

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում եմ որպես զբոսավար` պատմելով Հայաստանի մասին օտարերկրացիներին: Վերջերս իտալացի մի զբոսաշրջիկ ասաց, թե կարդացել էր, որ եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձև և բարձր լինելը խորհրդանշում է Արարատը: Արդյո՞ք դա այդպես է:

Խոսքը վեղարի մասին է: Հանդերձանքի այդ պարագայի հորինվածքը նմանեցվել է եկեղեցու գմբեթին, որն էլ իր հերթին ունի դեպի կատարելության ձգտման խորհուրդ: Մենք գիտենք, որ եկեղեցու գմբեթները բազմանիստ են և կլոր, բայց այն ուղիղները, որ դուրս են գալիս այդ կետերից, հատվում են մեկ կետում, որն էլ խորհրդաբար համարվում է կատարելության կետը: Հենց այդտեղ է դրված եկեղեցու խաչը: Ուստի հոգևորականի վեղարի հորինվածքը եկեղեցու գմբեթի նմանությունն ունի, այլ ոչ թե Արարատի,...

Կարդալ ավելին

21
Օգ

Ինչո՞ւ է եկեղեցականների մի մասն առօրյայում հագնում սովորական սև կտորից կարված թիկնոց, իսկ ոմանք` սև ատլասից: Ի՞նչ է նշանակում այդ տարբերությունը: 

Սովորական սև կտորից կարված թիկնոց կրում են բոլոր ձեռնադրված հոգևորականները` թե քահանաները և թե աբեղաները: Իսկ եթե կտորի մեջ փայլուն նախշեր կան, ապա այդ մարդը վարդապետ է կամ եպիսկոպոս, և իր հոգևոր աստիճանը թույլ է տալիս կրել նման թիկնոց: Անցյալում նման թիկնոց կրելու համար պիտի լիներ Վեհափառ հայրապետի հատուկ թույլատվությունը: Այդպես է նաև քահանաների` լանջախաչ կրելու դեպքում. եթե ամուսնացյալ քահանան մեծ լանջախաչ է կրում, ապա դա Վեհափառի հատուկ տնօրի...

Կարդալ ավելին

12
Սեպ

Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կին հոգևորական չունի: Ամենուրեք հայտարարվում է, թե Աստծո առաջ բոլորը հավասար են: Բայց հենց հերթը հասնում է եկեղեցուն, ապա հենց այստեղից էլ սկսվում է տղամարդկանց և կանանց անհավասարությունը: 

Աշխատանքի ու պարտականությունների բաժանումը բնավ չի նշանակում անհավասարություն: Եթե տանը ճաշը կինն է պատրաստում, իսկ տղամարդը հոգում ընտանիքի հիմնական ֆինանսական հարցերը, դա չի նշանակում, թե տղամարդիկ ավելի կարևոր են: Եթե կանայք զավակ են ծնում, իսկ տղամարդիկ` ոչ, դա չի նշանակում, թե որևէ մեկն ավելի կամ պակաս կարևոր է: Դա պարզապես դերերի բաժանում է: Նախ՝ ընթերցենք Աստվածաշունչը. «Ինչպես որ է Աստծո բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկե...

Կարդալ ավելին

12
Սեպ

Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը: Արևմուտքում կան եկեղեցիներ, ուր դա հնարավոր է:

Հայ Առաքելական Եկեղեցուն ընդհանրապես խորթ է կանանց քահանայագործելու հասկացողությունը, որը նորամուտ է քրիստոնյա աշխարհում: Այն որդեգրվել է մի շարք բողոքական եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների կողմից:Հայ եկեղեցին մերժում է կանանց քահանայության գաղափարը, և սրա հիմքում նրանց իրավունքները ոտնահարող որևէ միտում կամ ստորադասման նշույլ անգամ չկա: Հարցն աստվածաբանական հիմնավորում ունի և առնչվում է հոգևորականի` քահանայության դերի ու կոչման ճիշտ ըն...

Կարդալ ավելին

12
Սեպ

Մայր Թերեզան իր առաքելությամբ չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք Հայ Եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:

Մայր Թերեզայի հեղինակությունն անհերքելի է և գործունեության այն մեծ շրջանակը, որն իրականացնում էր նա իր բազում հետևորդների հետ, շատ դեպքերում անհամեմատելի է: Այլ էր նրա առաքելությունը: Մայր Թերեզան, Աստծուց իրեն տրված կյանքն իմաստավորեց ու արժևորեց՝ բյուր մարդկանց ֆիզիկական կործանումից փրկելով: Վստահ եմ, նա երբևէ մտքով նույնիսկ չի էլ անցկացրել քահանայագործելու գաղափարը, որովհետև հստակ գիտակցում էր այդ կոչման արժեքը և կնոջ համար անհասանելի լինելու...

Կարդալ ավելին

12
Սեպ

Երգելու կարողությամբ չօժտված մարդը կարո՞ղ է արդյոք հոգևորական լինել:

Ես առնչվում եմ երիտասարդների հետ, ովքեր Հայ Եկեղեցու ապագա հոգևորականներն են, և դասավանդում եմ «Հոգևոր երգ ու երաժշտություն» առարկան: Նոր ընդունվող ուսանողների մի մասը գաղափար չունի երգ ու երաժշտության մասին, մի մասը վստահ չէ, որ կարող է երգել, սակայն ժամանակի ընթացքում` ծեսերին, արարողություններին մասնակցելով, վերացնում են այդ բացը: Եթե մեր անձերը նվիրել ենք Աստծուն, պիտի հրաժարվենք այն ամենից, ինչը հոգևորականին հարիր չէ: Հոգևորականը...

Կարդալ ավելին

06
Հոկտ

Լինու՞մ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս: 

Հոգևորականը մարդ է և կարող է երբեմն սխալվել: Սակայն մենք ընդունում ենք, որ անհատական խոստովանության ժամանակ երկու անձ չէ, որ ներկա են: Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգևորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին: Խոստովանողի առաքինությունը ապաշխարության մեջ է, և եթե նա պարզամտությամբ կատարի խոստովանահոր խրատը, Աստված օգնական կլինի նրան, կլսի նրա աղոթքները և դա նրան արդարություն կհամարվի, ինչպես Աբրահամին, որ առանց...

Կարդալ ավելին

06
Հոկտ

Ցանկացած մարդ, ով հավատում է, կարո՞ղ է քարոզել և տարածել Աստծո խոսքը, թեև գիտեմ, որ դրա համար երկար տարիներ ուսում են ստանում և ձեռնադրվում մեր եկեղեցու քահանաները:

Յուրաքանչյուր մարդ կարող է Աստծո խոսքը տարածել, բայց ոչ հռչակել իրեն միակ և ճիշտ քարոզիչ և ճշմարտություն ուսուցանող հոգևոր հովիվ: Կարելի է բարեկամներին, հարևաններին բացատրել քրիստոնեական ճշմարտությունը, որով և կատարվում է սրբազան պարտականություն: Այսօր հովիվ և քարոզիչ դառնալը միայն հոգու կանչով չպետք է սահմանափակվի: Քանի որ այս դարը ինֆորմացիայի դար է, ապա քարոզիչը պետք է հսկայանական ինֆորմացիայի տիրապետի, որպեսզի ոչ միայն կարողանա Աստծո խոսքը փո...

Կարդալ ավելին

01
Հունվ

Առանց հոգևորականին խոստովանելու ապաշխարհություն հնարավոր չէ՞։

Հնարավոր է, սակայն ոչ լիրաժեք։ Ապաշխարության վերջնանպատակը թողություն ստանալն է, իսկ թողություն տալիս է հոգևարականը խոստովանությունից հետո։  

Կարդալ ավելին