18
Մայիս
Հայ Եկեղեցու մասին տարբեր կածիքներ կարող ենք լսել։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն դարերի ընթացքում մեղադրել են միաբնակության մեջ, այսինքն՝ համարել են նրան Եվտիքեսի աղանդի հետևորդը։ Եվտիքեսը, հակադրվելով Նեստորի աղանդին, ընկավ հակառակ ծայրահեղության մեջ։ Նա միաձուլում էր Քրիստոսի երկու բնություններն այնպես, որ ընդունում էր Նրա մեջ մեկ Դեմք և մեկ բնություն, ինչի պատճառով այդ հերետիկոսի հետնորդները միաբնակներ կոչվեցին։ Ըստ այդ հերետիկոսության, Քրիստ...
18
Մայիս
Մեր եկեղեցու դավանանքի, ուսուցման համաձայն, որ խարսխված է Ս. Գրքի, Սրբազան Ավանդության և Ս. Հայրերի գրվածքների հիման վրա` Հիսուս Քրիստոս Ս. Երրորդության Երկրորդ Անձն է, որ ի լրումն ժամանակի մարմնացավ, Ս. Հոգով ծնվեց Ս. Կույս Մարիամից, կատարյալ մարդ դարձավ, չարչարվեց, խաչվեց և թաղվելուց երեք օր հետո հարություն առավ, համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմում: Անսուտ ճշմարտություն է նաև, որ Տերը գալու է հաջորդ անգամ` դատելու մեռածներին և ողջերին: Հիս...
18
Մայիս
Ոչ, չենք կարող, որովհետև այդ կերպ կկրկնենք հայրաչարչարների սխալը: Երբ մենք ասում ենք Աստված Ս. Երրորդություն է, ընդունելով աստվածային մեկ էություն` տարբերակում ենք երեք անձ` Հայր, Որդի, Հոգի: Կարելի է ասել` երեքն էլ Աստված են, բայց երեք աստվածներ չեն: Անձերից յուրաքանչյուրն իր անձնային որակներն ունի, ինչպես օրինակ` Որդին ծնված է Հորից, այնինչ Հայրն անծին է, Հոգին բխում է Հորից և ոչ թե ծնվում է: Քրիստոսի բուն առաքելությունը Աստծո արքայությունը հա...
06
Հունս
451թ. մայիսի 26–ին՝ Հոգեգալստյան տոնի նախօրյակին, Վասպուրականում, Ուրմիա լճից դեպի հյուսիս, տեղի է ունեցել հայերի համար վճռորոշ մարտ Պարսկաստանի հետ՝ Ավարայրի ճակատամարտը, որն ընդհանուր պատմության մեջ եղավ քրիստոնեության առաջին զինված ինքնապաշտպանությունն ընդդեմ մազդեականության, երբ հակամարտում էին լույսն ու խավարը, կյանքն ու մահը, հավատն ու ուրացումը։ Չնայած հայերի զորքը պարտություն է կրել, Ավարայրի ճակատամարտը բարձրացրել ու բոցավառել է հա...
06
Հունս
Առաջին երեք տիեզերական ժողովները, (Նիկեական՝ 325թ., Կոստանդնոպոլսի՝ 381թ., և Եփեսոսի՝ 431թ.) տարաձայնություններ չէին առաջացնում, և նրանց բանաձևերը միաշունչ ընդունել են բոլոր եկեղեցիները, իսկ սա շատ բանի մասին է խոսում։ Բացի դրանից, ուղղափառ դավանանքն իր լիարժեք ձևակերպումն է ստացել հենց այս երեք տիեզերական ժողովների ժամանակ։ Հայ Եկեղեցին անհրաժեշտություն չուներ անգամ մասնակցելու 451թ. Քաղքեդոնում գումարված ժողովին։ Սրան գումարած՝ Քաղկեդոնի դեմ լր...
06
Հունս
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ քավարանը Եկեղեցին է, որտեղ այս կյանքում՝ մահվանից առաջ, կարող ենք գտնել մեր մեղքերի քավությունը։ Այն տեղի է ունենում Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սուրբ Հաղորդության Խորհրդով, ըստ Ս. Հովհաննես Առաքյալի խոսքի. Աստծո Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (տես՝ Ա Հովհ. 1։9)։ Եկեղեցի...
06
Հունս
Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա, այսինքն անմահանա՝ Քրիստոսի արյամբ փրկվելով մեղանչական վիճակից: Աստված մարդացավ: Աստվածամարդը Հարություն առավ: Աստվածամարդը և Հարության խորհուրդը քրիստոնեության հիմքն են: Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան
06
Հունս
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի սկզբանե դավանում է Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որպես մեկ Աստծո երեք անբաժանելի Անձեր: Բնականաբար` մենք դավանում ենք Նրան, Հորը և Որդուն հավասար: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է. «Հավատում ենք Սուրբ Հոգի Աստծուն, անեղ, անժամանակ, ոչ ծնված, այլ` բխած Հորից, էակից Հորը և փառակից Որդուն»: Մենք հավատում ենք Սուրբ Երրորդությանը, որպես մեկ բնություն, մեկ Աստվածություն. ո՛չ երեք աստվածներ, այլ`...
06
Հունս
Արդեն անցած դարում շատ աստվածաբաններ միանգամայն հստակ ապացուցեցին, որ հայերը միաբնակ չեն։ Դեռ 13-րդ դարում հայերը բացատրեցին, որ Հույն Ուղղափառ Եկեղեցու հետ իրենց դավանանքը նույնն է՝ միայն տարբեր ձևակերպումներով։ Ոչ վաղ անցյալում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ստորագրեց մի հայտարարագիր, որն ավարտվում էր Քաղկեդոնի ժողովի բառերով, քանի որ չնայած նրանք բուն ժողովը չեն ընդունում (դրա համար կան պատմական պատճառներ), սակայն փաստորեն նրանց քրիստոսաբանությունը...
06
Հունս
Սկսած միջին դարերից՝ ընդհուպ միջև վերջին տարիները Հայ Եկեղեցին Ուղղափառ Եկեղեցուն անվանում էր երկաբնակ (դիոֆիզիտ), իսկ Ուղղափառ Եկեղեցին Հայ Եկեղեցուն՝ միաբնակ (մոնոֆիզիտ)։ 1964թ. Աարգուս (Օրքուս) քաղաքում (Դանիա) սկսվեց երկխոսություն Ուղղափառ և Հին Արևելյան Եկեղեցիների աստվածաբանների միջև. Կողմերը եկան համաձայնության հետևյալ հետևություններով. - Ուղղափառ Եկեղեցիները երկաբնակ չեն, քանի որ երկաբնակությունը նեստորականությունն է, իսկ Ուղղափառ Եկեղեցի...
06
Հոկտ
Առաջին դարի վերջին և երկրորդ դարի սկզբին, երբ քրիստոնեությունը նոր էր սկսել տարածվել աշխարհում, շատերը՝ հատկապես Հռոմեական կայսրության պաշտոնյաները, ովքեր հակված էին առանց լուրջ քննության հակառակվել քրիստոնեությանը, լուրջ, անհիմն մեղադրանքներ բարդեցին քրիստոնյաների վրա։ Ջատագովները նրանք են, ովքեր իրենց աշխատություններով բացատրեցին այդ մեղադրանքների անհիմն և նախապաշարված լինելը։ Նրանք ստեղծեցին գրականություն, որը հայրաբանական գրականության մի ճյու...
22
Նոյ
Բարին Աստված է, այն սերն է, որով մարդը գիտակցաբար գնում է դեպի Տերը: Այն մարդը, ով իր սրտում սեր ունի, երբեք չի կարող վատ բաներ անել: Երբ մարդ Աստծով ներշնչված հոգեպես խաղաղ է, հավասարակշռված, չի կարող վատ բաներ խորհել, ինչ-որ մեկին վնասել, անարգել: Դրան հակառակը չարն է, որ Աստծո հետ կապ չունի: Աստված չի ստեղծել ո՛չ չարությունը, ո՛չ էլ չարին: Ինչպես մութը լույսի բացակայությունն է, այնպես էլ չարը բարու բացակայությունն է: Չարն իր մեջ սեր չունի, որ...
22
Նոյ
Հնարավոր է: Մի դասախոս ունեինք, որ Հին Կտակարան էր դասավանդում: Մի անգամ նրան հարցրեցինք, թե արդյո՞ք Քրիստոսի անունը, նրա վարդապետությունը, փրկության ճանապարհը չիմացող, չմկրտված մարդիկ չեն փրկվելու: Նա հետաքրքիր պատասխան տվեց, թե նրանք իրենց կատարած գործերի համաձայն են դատվելու: Ով լսել է Քրիստոսի անունը և ոչ քրիստոնեական կյանքով է ապրում, ա՛յլ դատաստան պիտի ունենա նրանց համեմատ, ովքեր չեն լսել և հնարավորություն չեն ունեցել քրիստոնեությունը ճանաչ...
22
Նոյ
Եկեղեցին երբևէ նման տեսակետ չի ունեցել: Աստված նոր մարդ չի ստեղծում: Մենք ենք նոր մարդ դառնում, երբ մկրտությամբ մաքրվում ենք ադամական մեղքից, վերստին ծնվում և ստանալով Սուրբ Հոգու շնորհները՝ դառնում Աստծո որդեգիրները, Քրիստոսի ժառանգակիցները և Սուրբ Հոգու տաճարն ու բնակարանը: Օրհնությամբ՝ Տ. Հովակիմ աբեղա Մանուկյան
22
Նոյ
Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ մեր «այո»-ն այո լինի և «ոչ»-ը` ոչ: Աստված գիտի մեր թույլ էությունը (հիշենք առաքյալների ուրացումները, ովքեր Հիսուսին վստահեցնում էին, որ միշտ Նրա կողքին կլինեն), հետևաբար, երբ մենք մեր կյանքում սայթաքումներ ենք ունենում, Նա աստվածային սիրով և ներողամտությամբ է մոտենում մեզ, եթե մենք զղջում ենք և հայցում Տիրոջ ողորմածությունը: Սակայն ամեն բան չէ, որ որպես ուխտ պետք է խոստանալ Աստծուն: Աստված գ...
22
Նոյ
Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ: Մարդու մեջ Աստծո շունչը կա: Սակայն Աստծո պատկերը մարդը մեղքի պատճառով կորցրեց: Աստծո պատկերն արդարությունն է, սրբությունը, սերը, խաղաղությունը, որը մարդը միշտ փնտրում է: Սուրբ Գիրքը խոսում է Աստծո արքայության մասին: Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Աստծո արքայությունը ձեր ներսում, ձեր մեջ է»: (Ղուկ. 17:21): Մի՞թե Աստված, կամ Աստծո արքայությունը կարող է լինել մի տեղ, որտեղ կա ատելություն,...
22
Նոյ
Այո, Աստված կարող է պատգամ տալ ծնողի, եղբոր, որևէ հարազատի, ընկերոջ, քահանայի միջոցով: Աստված Հոգի է և խոսում է մարդու հոգու հետ, և Նրա խոսքը մարդու սրտին է հասնում: (Տես Հռոմ. 12:2) Ս. Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո կամքը բարի է, հաճելի ու կատարյալ: Սա նշանակում է, որ Աստծո խոսքը միմիայն խաղաղություն է բերում: Ուստի, եթե որևէ մարդու խոսքը ձեզ տագնապի մեջ է գցել, մերժեք այն: Ընդունեք միայն այն մարդկանց խոսքը, ովքեր աստվածահաճո կյանքով են ապրում...
22
Նոյ
Խոսքը: Խիստ անհրաժեշտ է աղոթելը, Աստծո խոսքը լսելը: Ս. Իսահակ Ասորին ասում է. «Մինչև քեզ վրա նեղություն գալն աղոթիր Աստծուն, և դժբախտության ժամանակ կգտնես Նրան, և Նա քեզ կլսի»: Այսինքն՝ նեղության մեջ լինենք, թե չլինենք, աղոթքն անհրաժեշտություն է: Հոգևոր էակներ ենք ի վերջո, միշտ կապի մեջ պետք է լինենք Աստծո հետ: Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելն է, մեր երկխոսությունն է Տիրոջ հետ: Ինչպես զավակն է իր հոր հետ խոսում կամ որևէ բան խնդրում, այն...
22
Նոյ
Նախ պետք է ճշտենք, թե ինչ ենք հասկանում ազատություն ասելով: Օրենքը սահմանափակում է ազատությունը, բայց անսահմանափակ ազատությունը քաոս է և ոչ այլ ինչ: Անդրադառնալով աստվածաշնչային համատեքստին՝ տեսնում ենք, որ աշխարհի արարումն Աստծո կողմից կատարված օրինաստեղծ աշխատանք է: Նա սահմանում և կարգավորում է բոլոր երևույթները: Դա օրենսդրական գործունեություն է: Աստված վերևի ջրերն անջատեց ներքևիններից, լույսը բաժանեց խավարից և լույս կոչեց: Անջատելու, կարգավորե...
22
Նոյ
Ամենակարևորը սիրելն է: Երբ սիրում ես դիմացինիդ, այդ սերը քեզ պարտադրում է կատարել լավը, բարին: Արդեն այդ սիրո զգացողությունը կամ մտահոգությունը դիմացինիդ հանդեպ առաջնորդում է ճիշտ գործելուն: Սիրո մեջ չարություն, նենգություն, նախանձ չկա: Քրիստոսի մարմնացումը լավագույն օրինակն է: Ինչպես Քրիստոս անսահման սիրեց մարդուն, թեև ֆիզիկական տառապանքներ կրեց, չարչարվեց, սակայն խնդրեց Տիրոջը ներել մարդկանց: Քրիստոսով մարդը մեղքերից մաքրվելու հնարավորություն...