06
Հունս

Ի՞նչ է քավարանը և ո՞ր եկեղեցիներն ունեն քավարանի հասկացությունը:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ քավարանը Եկեղեցին է, որտեղ այս կյանքում՝ մահվանից առաջ, կարող ենք գտնել մեր մեղքերի քավությունը։ Այն տեղի է ունենում Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սուրբ Հաղորդության Խորհրդով, ըստ Ս. Հովհաննես Առաքյալի խոսքի. Աստծո Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (տես՝ Ա Հովհ. 1։9)։ Եկեղեցին, ինչպես երգում ենք ամեն պատարագի ժամանակ, «հրեշտակների բնակարանն է և մարդկանց քավարանը»։

 

Մահվան պահից հետո մարդն այլևս ապաշխարելու հնարավորություն չունի: Հանդերձյալ կյանքում իբրև թե գոյություն ունեցող քավարանի գաղափարը հատուկ է Կաթոլիկ եկեղեցուն: Հայ Առաքելական Եկեղեցին այն չի ընդունում։ 

 

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան