19
Մայիս

Ինչպե՞ս ընտրել անհատական խոստովանահայր:

Անհատական խոստովանահայր ընտրելիս անհրաժեշտ է լավ ճանաչել տվյալ քահանային, վստահել և նոր համարձակորեն նրան դարձնել անհատական խոստովանահայր: Չի կարելի անընդհատ փոխել խոստովանահորը: Օրհնությամբ՝ Տ. Ղազար քահանա Պետրոսյան

Կարդալ ավելին

09
Հունս

Եթե ես առանց քահանայի, բայց ի սրտե ներողություն խնդրեմ Աստծուց, ներում կստանա՞մ մեղքերիս համար, քանի որ արել եմ բաներ, որոնց մասին երբեք, ոչ մեկին չեմ կարող ասել:

Քահանան այն անձնավորությունն է, ում անկախ իր անձից Աստծո կողմից տրված է երկրի վրա մարդկանց մեղքերի թողություն տալու իշխանություն: Եթե անկեղծ սրտով մեր մեղքերը խոստովանում ենք Աստծուն, Նա, անշուշտ, ներում է: Սակայն անհրաժեշտություն կա դա անել եկեղեցում, քանի որ առանց դրա մենք չենք կարող Ս. Հաղորդության մոտենալ: Ընդհանրական կամ անհատական խոստովանությունից հետո մինչ այդ պահը գործած մեղքերը ներվում են, և նորոգված ու զորացած` մենք շարունակում ենք մեր...

Կարդալ ավելին

09
Հունս

Ինչո՞վ է տարբերվում անհատական խոստովանությունն ընդհանրականից:

Ընդհանրական խոստովանության ժամանակ խոստովանում են բոլորը, դրա համար էլ կոչվում է ընդհանրական: Նրանց անունից քահանայի առջև մեկ հոգի կարդում է զղջման աղոթքը, որտեղ թվարկված են բոլոր հնարավոր մեղքերը: Իսկ անհատական խոստովանություն խոստովանողն անում է անհատապես՝ անձամբ հանդիպելով քահանային և նրան խոստովանելով:   Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Կարդալ ավելին

09
Հունս

Ինտերնետով հնարավո՞ր է մեղքերի խոստովանություն կատարել:

Մեղքերի խոստովանությունը դատաստանից ազատագրվելու համար է: Իսկ դատաստանի ժամանակ Աստծո առջև անձնապես ենք կանգնելու, պատասխանատվությունը անձնապես ենք կրելու՝ հայտնի կերպով, ոչ՝ գաղտնի, ուստի պետք է խոստովանության անձնապես ներկայանալ, ոչ թե՝ ինտերնետով:   Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Կարդալ ավելին

09
Հունս

Եթե մարդ սրտանց ցանկանում է խոստովանել իր մեղքերը, բայց չի կարողանում խոսել, արդյո՞ք դա խոնարհության պակաս է:

Ս. Եսայի Անապատականն աում է. «Խոնարհությունն այն չէ, որ եթե մեկն ինքն իր անձը խոնարհեցնի, այլ` եթե հոժարությամբ համբերի իր անձի նկատմամբ վատ վերաբերմունքի»: Այո, լսելով խոնարհության առաքինության մասին` ցանկանում ենք այն ունենալ, սակայն մեր չարամտությունը թույլ չի տալիս մեզ հասնել դրան: Ուստիև Աստծո Սուրբ Աջն է մեզ խոնարհեցնում: Մեզ անհրաժեշտ է պարզապես հոժարություն ունենալ՝ այն ընդունել: Խոստովանությունն այդ հոժարությունն ունենալն է:...

Կարդալ ավելին

09
Հունս

Ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչպես են մեղքերը խոստովանում կաթոլիկները: Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Հայ Առաքելական եկեղեցու խոստովանողի համար: 

Հայ Առաքելական եկեղեցին վաղուց ի վեր որդեգրել է խոստովանության երկու կարգ` ընդհանրական և անհատական: Ընդհանրականը տեղի է ունենում Ս. Պատարագից առաջ, երբ հոգևորականն ապաշխարողների համար ընթերցում է հնարավոր բոլոր մեղքերը (ի դեպ, մեղքերը խոստովանել և ապաշխարել կարող են միայն մկրտվածները): Անհատական խոստովանությունը զրույց է բացառապես հոգևորականի և խոստովանողի միջև: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդն ինքն է ընտրում խոստովանահորը` այն հոգևորականին, ում...

Կարդալ ավելին

09
Հունս

Առանց խոստովանության չենք կարող Սուրբ Պատարագին հաղորդություն ստանալ. ինչո՞ւ է խոստովանությունը պարտադրվում, եթե ազատ ենք համարվում:

Եկեղեցին չի պարտադրում կատարել կամքին հակառակ գործողություն, այլ՝ հոգևոր կյանքին անհրաժեշտ արարք: Այդպես էլ ծնողը, եթե պարտադրի երեխային, օրինակ՝ ուսուցչի նկատմամբ հարգանք ունենալ և, եթե վիրավորել է՝ ներողություն խնդրել, ապա դա կլինի միմիայն ի օգուտ երեխայի: Մարդը չի կարող իսկապես հաղորդակից լինել Աստծո հետ, եթե չհաշտվի Նրա հետ նախապես: Առաջին հերթին անհատը համակարգում է հարաբերություններն ինքն իր անձի, այնուհետև` շրջապատի, միջավայրի հետ: Երբ խախ...

Կարդալ ավելին

09
Հունս

Ծանր հանցանքի մասին խոստովանություն լսելուց հետո հոգևորականը կարո՞ղ է բացահայտել այն ոստիկանությանը: 

Խոստովանության խորհուրդը սրբազան գաղտնիք է: Խոստովանահայրը երբեք չի բացահայտում խոստովանությունը` լինի դա մեղք, ծանր հանցանք, անգամ սպանություն: Հոգևորականն իր խորհրդով կարող է ուղղորդել տվյալ անձին խոստովանել իր մեղքը նաև ոստիկանությանը: Եղել են դեպքեր, երբ հանցագործները հոգևորականի կամ խոստովանահոր հորդորով հրապարակայնորեն խոստովանել են իրենց կատարած հանցանքը: Եթե ակնկալում են մեղքից ազատում, նշանակում է, պետք է կատարեն այն, ինչ որ թելադրում է...

Կարդալ ավելին

09
Հունս

Եթե ես չեմ ճանաչում այդպիսի մի քահանա, ում կվստահեի և ում կխոստովանեի իմ մեղքերը, ուրեմն չե՞մ կարող ապաշխարել: Մի՞թե իմ անկեղծ զղջումը բավարար չէ, որ Աստված ընդունի ապաշխարությունս: 

Ապաշխարության համար միայն զղջումը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև խոստովանությունը՝ մեղքերի թողություն ստանալու համար: Խոստովանությունը ապաշխարության խորհրդի մի մասն է: Այն սահմանել են Սուրբ Առաքյալները՝ Տեր Հիսուս Քրիստոսից պատվիրան ընդունելով. «Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20:22): Ըստ առաքելական կանոնների, խոստով...

Կարդալ ավելին

09
Հունս

Ես ցանկանում եմ խոստովանել, սակայն չգիտեմ ինչպե՞ս դա ճիշտ անել՝ ի՞նչ աղոթք պետք է իմանալ: 

Ամեն քրիստոնյա պարտավոր է իմանալ «Հայր մեր» աղոթքը: Իսկ զգջման համար նախ և առաջ պետք է իմանալ այս աղոթքը. «Տեր Հիսուս Քրիստոս. Աստծու Որդի, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Անհրաժեշտ է գնալ որևէ եկեղեցի և մոտենալ քահանային և խնդրել, որ լսի խոստովանությունը: Բայց ավելի ճիշտ կլինի, որ նախապես պայմանավորվեք որևէ քահանայի հետ, պատրաստվեք մեկօրյա պահեցողությամբ և տրամադրվեք անկեղծ զրույցի: Խոստովանությունից հետո քահանան Ձեզ ապաշխարությ...

Կարդալ ավելին

12
Սեպ

Մեղքերի թողություն ստանալու համար մի՞թե բավարար է քահանայի խոսքը: Իսկ եթե քահանան թողություն է տալիս փողի համար կամ ընկերություն անելով: 

Մեղքերի թողության համար անհրաժեշտ է ապաշխարել։ Քահանայի կարդացած թողության աղոթքն ապաշխարության խորհրդի մեկ մասն է միայն։ Ապաշխարության խորհուրդը բաղկացած է երեք մասից. 1. Զղջում, խոստովանություն, 2. Թողություն, 3. Ապաշխարություն, որն ապաշխարողը պետք է կատարի աղոթքով, պահքով և ողորմությամբ։ Այն, որ քահանան իրավունք ունի մեղքերի թողություն տալ, գիտենք Սուրբ Գրքից։ Մեր Տերն Իր Առաքյալներին, նրանք էլ իրենց հաջորդներին՝ Եկեղեցու քահանաներին, պատվիրեց...

Կարդալ ավելին

06
Հոկտ

Կրկնակի գործած մեղքն արդյո՞ք ավելի ծանր է: 

Բնականաբար, մարդը սխալական է: Մեկ օրվա կամ մեկ զրույցի արդյունքում հնարավոր չէ մարդուն ուղղել: Մարդն ամբողջ կյանքի ընթացքում է դաստիարակվում: Ինչպես փոքր երեխան սայթաքում և վայր է ընկնում, և չի կարելի նրան ցմահ պատժել և ասել. «Այլևս քեզ չեմ դաստիարակելու կամ չեմ խնամելու», նույնպես էլ պետք է մարդու ձեռքից բռնած կամաց-կամաց ոտքի կանգնեցնել: Այդպես էլ խոստովանողի ու հոգևորականի կապը պետք է շարունակական լինի: Խոստովանողի հետ կատարվող փոփ...

Կարդալ ավելին