12
Սեպ
Մեղքերի թողության համար անհրաժեշտ է ապաշխարել։ Քահանայի կարդացած թողության աղոթքն ապաշխարության խորհրդի մեկ մասն է միայն։ Ապաշխարության խորհուրդը բաղկացած է երեք մասից. 1. Զղջում, խոստովանություն, 2. Թողություն, 3. Ապաշխարություն, որն ապաշխարողը պետք է կատարի աղոթքով, պահքով և ողորմությամբ։ Այն, որ քահանան իրավունք ունի մեղքերի թողություն տալ, գիտենք Սուրբ Գրքից։ Մեր Տերն Իր Առաքյալներին, նրանք էլ իրենց հաջորդներին՝ Եկեղեցու քահանաներին, պատվիրեցին. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի» (Հովհ. 20:23)։ Սա ավետարանական ճշմարտություն է։ Խոստովանողը կարող է թողություն չստանալ, եթե չի զղջում՝ անկախ նրանից, թե քահանան ազնվորեն, թե այլ շարժառիթով է թողություն տալիս։
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան