19
Մայիս
Հողի մեջ կան շատ օրգանական միացություններ, որոնք ոչ միայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք են, այլ նաև՝ նրանց մահվանից հետո հողի մեջ դրվելու հետևանք: Հողի մեջ ամեն ինչ վաղ թե ուշ քայքայվում է: Դուք լսել եք, հավանաբար, «կիսաքայքայման պարբերություն» հասկացությունը, որ հնեաբանական տերմին է, որով որոշում են գտնված առարկայի կամ ոսկրի տարիքը: Խոսքը հենց գտածոյի քայքայման մասին է: Սակայն աստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն հող...
19
Մայիս
Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու համար, ով կամենում է քրիստոնյա դառնալ: Սակայն եթե մարդը մկրտվ...
19
Մայիս
Հավիտենական կյանքում բոլոր մարդիկ միմյանց ճանաչելու են: Այն միաբանությունը, որը ունենալու ենք Աստծո հետ, և այն լույսը, որի մեջ ապրելու ենք, անճանաչելի և անհասկանալի որևէ բան չի պարունակում: Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան
19
Մայիս
Վերջին դատաստանը պետք է լինի թե՛ մարմնավոր, թե՛ հոգևոր: Հովհաննեսի ավետարանի առաջին գլխի առաջին համարում Քրիստոսի համար գործածված «խոսք» բառը, ցույց է տալիս, որ Քրիստոս հոգի էր նախքան Մարիամից ծնվելը: Նա մարմին առավ ու դարձավ մարդ, որպեսզի քավի մարդկանց թե՛ մարմնով, թե՛ հոգով գործած մեղքերը: Պողոս առաքյալն ասում է. «Եթե ձեր մեջ բնակվում է Աստծո հոգին, Աստված, Ով հարություն տվեց Հիսուս Քրիստոսին մեռելներից, ապա և Իր հոգու միջոցո...
19
Մայիս
Այնպես, ինչպես մեղք գործելուց հետո սկսում է խիղճը մեզ դատել, այդպես էլ մահվանից հետո չի կարող այն լռել: Այն հանգամանքը, որ առանց մարմնի բացահայտ երևում են հոգու բոլոր հանցանքները՝ կարծես մերկացած լինի, ստիպում է մարդուն զղջալ, դատապարտել ինքն իրեն, ափսոսալ: Պարզապես մահվանից հետո զղջումն անպտուղ է, քանի որ գործած սխալը շտկել այլևս հնարավոր չէ: Ուստի այս կյանքում պետք է զղջալ և խոստովանել մեղքերը, եթե ցանկանում ենք արժանանալ փրկության: Երկու դատաս...
23
Մայիս
Հավիտենական կյանքի մասին Աստվածաշունչը շատ քիչ տեղեկություն է տալիս: Այնպես որ, ճշգրիտ բան ասել դժվար է: Սակայն Աստվածաշնչի և եկեղեցու Հայրերի գործերի սակավ տեղեկություններից հետևություն անելով՝ կարող ենք ասել, որ, ընդհակառակը, ավելի տարածված է այն պատկերացումը, թե հավիտենական կյանքում բոլոր մարդիկ միմյանց շատ լավ ճանաչելու են: Այն միաբանությունը, որը ունենալու ենք Աստծո հետ, և այն լույսը, որի մեջ ապրելու ենք, անճանաչելի և անհասկանալի որևէ բան չի...
24
Մայիս
Այսօր շատերը պարծենում են մեր փառավոր անցյալով, սակայն պետք է գիտակցել, որ մշտապես անցյալին նայողը չի կարողանում ապրել ներկայով, էլ չենք խոսում ապագան կերտելու մասին: Այսօրը վճռորոշ է: Ամենևին չեմ պատրաստվում որևէ մեկին վախեցնել գալիք արհավիրքներից, սակայն փրկությունը մեր Տեր Հիսուսին որպես Փրկիչ ընդունելն է: Մարդն իր արարքի պատճառով անկում ապրեց, և նրա կյանքը լցվեց տառապանքով և դժբախտություններով: «…Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8)...
25
Մայիս
Ավետարանում հստակ նշված է, որ աշխահի վերջի օրվա մասին ոչ ոք չգիտի: Միայն Հայրն է, որ գիտի այդ օրվա մասին (տես՝ Մատթ. 24.36): Սա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող կանխագուշակել աշխարհի վերջին օրը: Այս թեման շահարկում են աղանդավորները, որպեսզի մարդկանց տագնապի մեջ պահեն և մեծ թվով մարդկանց ներգարվեն իրենց շարքերը` «փրկություն» խոստանալով: Աշխարհի վերջի «ակհայտ սպառնալիքներ» կային մինչև 2000թ. տարեմուտը: Մինչ այդ աղանդավորնե...
06
Հունս
Ս. Հոգին տրվում է մկրտության ժամանակ, երբ քահանան դրոշմում է մկրտվողի ճակատը, աչքերը և բոլոր զգայարանները Սուրբ Մյուռոնով: Եվ սա է նշանակում ծնունդ ջրից և հոգուց (տես՝ Հովհ. 3:6): Սուրբ Հոգու մկրտությունը երևելի և զգալի նշաններով չի լինում: Աստված մեղավորի մահը չի կամենում, այլ` նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը: Դժոխքից ազատվելու համար անհրաժեշտ է պատրաստակամություն՝ մեղքից հրաժարվելու և բարին գործելու համար: Իսկ կարողությունը Աստված է տալիս...
09
Օգ
Մարդն ընդհանրապես չունի նախորդ կյանք: Այդ հասկացությունը բուդդայական կրոնից է գալիս և նշանակում է, թե մինչև մարդու ծնունդը նրա հոգին մի քանի ծնունդներ ևս ունեցել է: «...Մարդկանց սահմանված է մե՛կ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27), - վկայում է սուրբ Պողոս առաքյալը: Հայ եկեղեցու դավանանքի համաձայն, մարդու հոգին միակն է, անկրկնելի և հետագայում նորից ծնվելու կարիք չունի, քանի որ մարդու մահվանից հետո հոգին անմահ է Աստծո արքայո...
09
Օգ
Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ։ Մարդը կոչված է Աստծո հետ հաղորդության՝ Աստծո արքայությունը վայելելու։ Միաժամանակ նաև մարդը ստեղծված է որպես տեր և իշխան բոլոր երկրավոր արարածների (տես Ծննդ. 1:26)։ Այդպիսի պատիժ չի կարող լինել, որ Երկնավոր Թագավորի որդուն, ով ազնվական ծագում ունի, անբան արարածներին հավասարացնեն։ Ս. Պողոս առաքյալն ասում է. «Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել, և այնուհետև՝ դատաստան…» (Եբր. 9:...
01
Հունվ
Ի՞նչ է հանդերձյալ կյանքը։ Հանդերձեալ կեանքի մասին ուսմունքը համարւում է քրիստոնէական վարդապետութեան մի օղակը։ Այս մասին խօսելիս կամ խորհելիս պէտք է առաջնորդուել աստուածաբանական հետեւեալ կարեւոր սկզբունքով. «Պէտք չէ անյայտ բաների մասին ստեղծել նոր յայտնութիւններ» (0րմանեան)։ Երբ որեւէ բան Ս. Գրքում յայտնուած չէ, ապա որքան էլ մարդիկ ուզենան հասկանալ եւ ստեղծել այս կամ այն վարդապետութիւնը այդ հար...