06
Հունս
Ս. Հոգին տրվում է մկրտության ժամանակ, երբ քահանան դրոշմում է մկրտվողի ճակատը, աչքերը և բոլոր զգայարանները Սուրբ Մյուռոնով: Եվ սա է նշանակում ծնունդ ջրից և հոգուց (տես՝ Հովհ. 3:6):
Սուրբ Հոգու մկրտությունը երևելի և զգալի նշաններով չի լինում:
Աստված մեղավորի մահը չի կամենում, այլ` նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը: Դժոխքից ազատվելու համար անհրաժեշտ է պատրաստակամություն՝ մեղքից հրաժարվելու և բարին գործելու համար: Իսկ կարողությունը Աստված է տալիս Մկրտության Սուրբ Խորհրդի ժամանակ (տես՝ Հովհ. 3:6): Եթե բարի գործերով լիներ մեր փրկությունը, ապա ինչու՞ Քրիստոս մեռավ Խաչի վրա: Մենք մեղքից չենք սրբվի, եթե չճաշակենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը` Սուրբ Հաղորդությունը, որը տրվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան