19
Մայիս

Աստված ասաց. «Մեղավորին չեմ ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում եմ որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ և չորրորդ սերունդ» (Ելք. 34.7): Որդիները պատասխանատո՞ւ են ծնողների, պապերի գործած մեղքերի համար: Անեծքը փոխանցվո՞ւմ է սերունդներին: Արդյոք դա այդպե՞ս է մինչև այժմ:

Մեջբերվածը վերաբերում է մովսիսական շրջանին, այսինքն Հին Կտակարանին, որը Քրիստոսից 3 հազար տարի առաջ թելադրվում էր ընտրյալ ազգին: Քրիստոսից հետո փոխվեց իրադրությունը: Դուք պետք է ուշադիր սերտեք Ս. Պողոս առաքյալի ուսմունքն օրենքի և օրհնության մասին (տես՝ Գաղատացիներին ուղղված նամակ): «Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով և ո՛չ թե օրենքի գործերով, քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով&raq...

Կարդալ ավելին

23
Մայիս

Ի՞նչ անել, երբ իմանում են, որ մտերիմներից մեկը բամբասել է:

Նման դեպքում անմիջապես պետք է պարզել լսածը այդ մտերիմ մարդու հետ: Լավ կլինի հանդիպել նրան, հարցնել այդ մասին և պարզել լսած տեղեկության իսկությունը:   Օրհնությամբ՝ Տ. Մխիթար քհն. Ալոյան

Կարդալ ավելին

23
Մայիս

Առօրյա հարցեր քննարկելիս, եթե խոսում են բացասական բաների մասին, արդյո՞ք բամբասանք է: 

Քննարկելն ու քննադատելը շատ տարբեր են: Բամբասանք է այն զրույցը, որը դատարկախոսություն է, նաև, երբ խոսում են մարդկանց մասին, ովքեր այդ պահին ներկա չեն: Նախընտրելի է, որ քննադատելն ու դատապարտելը լինի այն մարդու ներկայությամբ, ում մասին խոսվում է: Սակայն իմաստալից զրույցը, որը ժամանակ սպառելու համար չէ, բամբասանք չի համարվում:

Կարդալ ավելին

01
Հունս

Աստված ինչո՞ւ թույլ տվեց Իրեն դավաճանած հրեշտակին գտնվել մեր նման հողեղեն մարդկանց կողքին:

Դուք մի կարևոր հանգամանք հաշվի չեք առնում. այս ամենը նայում եք ձեր` որպես ստեղծվածներից մեկի և ոչ թե Աստծո տեսանկյունից: Աստծուց չար բան չի կարող ստեղծվել: Դա միանշանակ հասկանալի է: Ձեր հարցադրումը նույնն է դրախտում չարի և բարու գիտության ծառը դնել-չդնելու խնդրի հետ, որովհետև նույն կերպ Դուք կարող եք այդ ծառը համեմատել նույն սենյակում դրված եռացրած ջրի հետ: Տարբերությունը միայն այն է, որ մենք փոքր երեխա չենք: Ադամն ստեղծվեց կատարյալ հասակով ու տա...

Կարդալ ավելին

01
Հունս

Չարը որտեղի՞ց է առաջացել։ Մաքուր ու անմեղ հրեշտակ Արուսյակը չէր կարող հենց այնպես՝ առանց պատճառի, չար դառնալ։ Ինչ որ բա՞ն իրեն դրդեց։ Ինչու՞ է մաքուր հրեշտակը սկսում նախանձել, եթե նրանից առաջ չկար «նախանձ» հասկացությունը։ 

Եթե մենք ընդունում ենք, որ չարը նախագո է, այսինքն՝ արարչությունից առաջ գոյություն ուներ, ապա այն կամ արարված է Տիրոջ կողմից, կամ էլ արարած չէ՝ ինչպես Ինքը՝ Տերը։ Երկու դեպքում էլ այդ անընդունելի է, քանի որ մենք գիտենք, որ Տերը չի կարող չար արարել, քանի որ Տերն Ինքը՝ բարին է (տես՝ Սաղ. 91.16, Մարկ. 10.18)։ Եթե մենք ընդունում ենք, որ չարն արարած չէ, ապա ընդունում ենք, որ նա հավասար է Աստծուն։ Սակայն սա էլ անհնար է, քանի որ մենք գիտենք, որ միայն Տեր...

Կարդալ ավելին

01
Հունս

Ինչպե՞ս խուսափել չար ուժերի ազդեցությունից։ 

Քրիստոնյայի համար այս հարցի պատասխանը պետք է լինի միանշանակ. հեռու մնանք մեղքից, չարությունից, հետևենք մեր Տիրոջ երկնային վարդապետությանը, Նրա շավիղներով քայլենք և բարիք գործենք:   Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան

Կարդալ ավելին

02
Հունս

Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել: 

Թեև մարմնի վրա նկարելը հնուց եկած սովորություն է, որի մասին Աստվածաշնչում նույնպես հիշատակում կա. «Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք» (Ղևտ. 19.28), սակայն պարզ է, որ հրեաների մոտ այդպիսի սովորություն չի եղել: Հետևություն անելով Աստվածաշնչյան որոշ մտքերից, կարելի է ասել, որ քրիստոնեությունն այսօր իր տեսակետը կարող է ունենալ թե դաջվածքների, թե այլ երևույթների, ինչպես օրինակ` ծխելու կամ թմրամոլության մասին, որոնք հիշատակված չեն Աստվածաշ...

Կարդալ ավելին

06
Հունս

Եղբայրս չի կարողանում երեխա ունենալ: Բժիշկներն առաջարկել են արհեստական բեղմնավորման տարբերակ: Արդյո՞ք մեղք չէ:

Աստծո համար անկարելի ոչինչ չկա: Մենք կարիք չունենք արհեստական միջոցների: Պետք է գնալ եկեղեցի և խնդրել Աստծո օրհնությունը: Աստված հրաշքով զավակ կպարգևի: Արհեստական բեղմնավորմանը կարելի է դիմել ծայրահեղ դեպքում, բայց նախ պետք է գնալ եկեղեցի և անհատականորեն զրուցել և խորհրդակցել այդ մասին հոգևորականի հետ:   Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Կարդալ ավելին

06
Հունս

Եթե մարդն անկեղծորեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ է, բայց քրիստոնեական համոզմունքները նրան խանգարում են սպանել և սպանվել, հատկապես պատերազմի ժամանակ, Եկեղեցին ի՞նչ է մտածում այդ մարդու մասին։ 

Եթե նա Հայ Առաքելական Եկեղեցու զավակ է, այդպես չի կարող մտածել, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին խրախուսում է Հայրենիքի պաշտպանությունը և իզուր չէ, որ ժողովուրդը և եկեղեցին սրբացրել են Հայրենիքի պաշտպաններին։ Այսինքն, Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է։ Հայրենիքն Աստծո պարգևն է, այն հողակտորը, երկիրը, մշակույթը, որը միանշանակ պաշտպանության կարիք ունի։ Իսկ ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ` ժողովուրդը։ Հայրենիքի պաշտպանությունը սպանություն չէ։ Համ...

Կարդալ ավելին

06
Հունս

Քրիստոնյային կարելի՞ է ընտրություններին մասնակցել: 

Մենք՝ քրիստոնյաներս, ինչպես բոլորը, ընտրելու և ընտրվելու իրավունք ունենք: Սա նշանակում է, որ պետք է օգտվենք սահմանադրությամբ մեզ ընձեռված այդ իրավունքից: Սուրբ Գիրքը դա չի արգելում:   Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Կարդալ ավելին

06
Հունս

Ինչպես կարո՞ղ է քրիստոնյան զենք վերցնել ու գնալ պատերազմ: Չէ՞ որ պատերազմը չարիք է, իսկ նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ, այսինքն՝ սատանայի ծառաներ:

Ուզում եք ասել, որ մեր սուրբ զորավարները՝ Ս. Սարգիսը, Ս. Վարդան Մամիկոնյանը և շատ ուրիշ հայտնի և անհայտ հերոսներ, ովքեր պատերազմում իրենց կյանքն են զոհել հանուն սուրբ հավատի և հայրենիքի, նրանք բոլորը սատանայի ծառանե՞րն են: Կամ գուցե կուզեի՞ք, որ թշնամու հարձակման պահին Ձեր կողքին լինի «Եհովայի վկան», որը զենք չի վերցնի և վախկոտի պես կփախչի՝ թողնելով Ձեզ անպաշտպան՝ մահվան ճիրաններում:Ասում եք, որ «նրանք, ովքեր մասնակից են չարիքի,...

Կարդալ ավելին