19
Մայիս
Մեջբերվածը վերաբերում է մովսիսական շրջանին, այսինքն Հին Կտակարանին, որը Քրիստոսից 3 հազար տարի առաջ թելադրվում էր ընտրյալ ազգին: Քրիստոսից հետո փոխվեց իրադրությունը:
Դուք պետք է ուշադիր սերտեք Ս. Պողոս առաքյալի ուսմունքն օրենքի և օրհնության մասին (տես՝ Գաղատացիներին ուղղված նամակ): «Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով և ո՛չ թե օրենքի գործերով, քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով» (Գաղ. 2.16): Քրիստոսի՝ աշխարհում հայտնվելով, Նրա մահվամբ և հարությամբ Նրան հավատացողները ստացան Աստծո որդեգիրներ դառնալու շնորհը: «Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղ. 4.7): Եթե Մովսիսական օրենքում հոր մեղքի պատճառով անեծք էր դրվում մեղավորի որդիների և սերունդների վրա, ապա քրիստոնեության մեջ օրհնություն է տրվում Քրիստոսին անմնացորդ հավատացող յուրաքանչյուր մարդու, որովհետև նրանք Աստծո որդիներ են:
Քրիստոսով մարդկության համար սկսվում է փրկության նոր ընթացք, և երանելի էին այն ձկնորսներն ու մաքսավորները, ովքեր ընկալեցին փրկության խոհուրդը և դարձան շեփորն ու փողհարը տիեզերքի 4 ծագերում, թե Քրիստոսով է փրկությունը: Վերացավ անեծքը, և մեզ տրվեց Երկնքի Արքայությունը, Տիրոջ օրհնությունը: Որդիները հայրերի մեղը չեն ժառանգում և այդ մեղքի համար պատասխանատու չեն: Ամեն մարդ պատասխանատու է իր մեղքի համար:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան