01
Հունս

Չարը որտեղի՞ց է առաջացել։ Մաքուր ու անմեղ հրեշտակ Արուսյակը չէր կարող հենց այնպես՝ առանց պատճառի, չար դառնալ։ Ինչ որ բա՞ն իրեն դրդեց։ Ինչու՞ է մաքուր հրեշտակը սկսում նախանձել, եթե նրանից առաջ չկար «նախանձ» հասկացությունը։ 

Եթե մենք ընդունում ենք, որ չարը նախագո է, այսինքն՝ արարչությունից առաջ գոյություն ուներ, ապա այն կամ արարված է Տիրոջ կողմից, կամ էլ արարած չէ՝ ինչպես Ինքը՝ Տերը։ Երկու դեպքում էլ այդ անընդունելի է, քանի որ մենք գիտենք, որ Տերը չի կարող չար արարել, քանի որ Տերն Ինքը՝ բարին է (տես՝ Սաղ. 91.16, Մարկ. 10.18)։ Եթե մենք ընդունում ենք, որ չարն արարած չէ, ապա ընդունում ենք, որ նա հավասար է Աստծուն։ Սակայն սա էլ անհնար է, քանի որ մենք գիտենք, որ միայն Տերն է միակ ճշմարիտ Աստվածը, և Նրանից բացի Աստված չկա (տես՝ Ելք. 20.2-3)։ Քրիստոնեական եկեղեցական հայրերը դավանում են, որ չարը առանձին գոյություն չէ, այլ բարու բացակայությունն է։ Այն կարող է աճել, սակայն անհետանում է, երբ մոտենում է բարին, ինչպես խավարը կանհետանա, երբ լույսը մոտենա, որովհետև խավարը ինքնուրույն գոյություն չունի, այլ միայն լույսի բացակայությունն է։

 


Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան