06
Հունս

Եթե մարդն անկեղծորեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ է, բայց քրիստոնեական համոզմունքները նրան խանգարում են սպանել և սպանվել, հատկապես պատերազմի ժամանակ, Եկեղեցին ի՞նչ է մտածում այդ մարդու մասին։ 

Եթե նա Հայ Առաքելական Եկեղեցու զավակ է, այդպես չի կարող մտածել, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին խրախուսում է Հայրենիքի պաշտպանությունը և իզուր չէ, որ ժողովուրդը և եկեղեցին սրբացրել են Հայրենիքի պաշտպաններին։ Այսինքն, Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է։ Հայրենիքն Աստծո պարգևն է, այն հողակտորը, երկիրը, մշակույթը, որը միանշանակ պաշտպանության կարիք ունի։ Իսկ ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ` ժողովուրդը։
Հայրենիքի պաշտպանությունը սպանություն չէ։ Համարվում է, որ պատերազմները մղվում են արդարության վերականգնման համար։ Այսինքն, եթե մեր երկրի` Աստծո տված այդ պարգևի հանդեպ եղել է ոտնձգություն, հետևաբար եկեղեցին իր ժողովրդին քաջալերում է վերականգնել արդարությունը։ Եվ այդտեղ թշնամուն սպանելը պարզ, կենցաղային երևույթ չէ, այլ դիտվում է իբրև հայրենիքի պաշտպանության համար կատարված սպանություն։

 


Օրհնությամբ՝ Տ. Արշեն աբեղա Սանոսյան