09
Օգ

Ի՞նչ է նշանակում «նախորդ կյանք»: Մարդը քանի՞ կյանք կարող է ունենալ:

Մարդն ընդհանրապես չունի նախորդ կյանք: Այդ հասկացությունը բուդդայական կրոնից է գալիս և նշանակում է, թե մինչև մարդու ծնունդը նրա հոգին մի քանի ծնունդներ ևս ունեցել է: «...Մարդկանց սահմանված է մե՛կ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27), - վկայում է սուրբ Պողոս առաքյալը:


Հայ եկեղեցու դավանանքի համաձայն, մարդու հոգին միակն է, անկրկնելի և հետագայում նորից ծնվելու կարիք չունի, քանի որ մարդու մահվանից հետո հոգին անմահ է Աստծո արքայության մեջ:

 


Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան