24
Մայիս

Ի՞նչ է պետք մարդուն փրկվելու համար Աստծո գալիք դատաստանից:

Այսօր շատերը պարծենում են մեր փառավոր անցյալով, սակայն պետք է գիտակցել, որ մշտապես անցյալին նայողը չի կարողանում ապրել ներկայով, էլ չենք խոսում ապագան կերտելու մասին: Այսօրը վճռորոշ է: Ամենևին չեմ պատրաստվում որևէ մեկին վախեցնել գալիք արհավիրքներից, սակայն փրկությունը մեր Տեր Հիսուսին որպես Փրկիչ ընդունելն է: Մարդն իր արարքի պատճառով անկում ապրեց, և նրա կյանքը լցվեց տառապանքով և դժբախտություններով: «…Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8) և սեր է բխեցնում: Շատ հաճախ հեռանում ենք Աստծուց և ընկնում անցողիկ հաճույքների ետևից, մոռանալով, որ ոչ թե ազատություն ենք ձեռք բերում, այլ հենց այդ թվացյալ ազատության գերին դառնում: Դժոխքը պարտադիր չէ ընդունել իբրև եռացող կաթսա, այն իրականում Աստծո բացակայությունն է: Ուր Աստված չկա, այնտեղ դժոխք է:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան