19
Մայիս

Մահից հետո ասում են. «Հող էիր, հող դարձիր»: Սակայն ինչպե՞ս են գիտնականները գտնում հարյուրավոր և ավելի տարիներ առաջ մահացածների ոսկորներ, որոնք հող չեն դարձել:

Հողի մեջ կան շատ օրգանական միացություններ, որոնք ոչ միայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք են, այլ նաև՝ նրանց մահվանից հետո հողի մեջ դրվելու հետևանք: Հողի մեջ ամեն ինչ վաղ թե ուշ քայքայվում է: Դուք լսել եք, հավանաբար, «կիսաքայքայման պարբերություն» հասկացությունը, որ հնեաբանական տերմին է, որով որոշում են գտնված առարկայի կամ ոսկրի տարիքը: Խոսքը հենց գտածոյի քայքայման մասին է: Սակայն աստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն հողի մեջ քայքայվելուն, այլ նաև հողի մեջ դրվելուն: Աստծո «Հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3.19) խոսքը պետք է հասկանալ նաև այսպես. «Հող էիր և դեպի հող պիտի վերադառնաս»: Ցորենի հատն էլ է ընկնում հողի մեջ, սակայն մի՞թե դա «ընկնել» է կոչվում: Դա անվանում են «ցանել»: Եվ, ինչպես ցորենի հատը հողի մեջ կարծես քայքայվում է, սակայն բերք է տալիս, այնպես էլ մարդը մեռնելուց հետո հարություն է առնելու՝ ըստ Տիրոջ խոսքի. «Եթե ցորենի հատը՝ ընկնելով հողի մեջ, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ պտուղներ կտա» (Հովհ. 12.24): «Կգա ժամանակը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կգան» (Հովհ 5.25, 28): Դավիթ մարգարեն էլ Սուրբ Հոգով ասում է. «Տեր, իմ անձը դժողքում չես թողնելու» (Սաղ. 15.10, Գործ. 2.27):

 


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան