09
Օգ

Կարո՞ղ է Աստված պատժելու նպատակով մեղավոր մարդու հոգին մահանալուց հետո բնակեցնել քարի կամ ծառի մեջ:

Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ։ Մարդը կոչված է Աստծո հետ հաղորդության՝ Աստծո արքայությունը վայելելու։ Միաժամանակ նաև մարդը ստեղծված է որպես տեր և իշխան բոլոր երկրավոր արարածների (տես Ծննդ. 1:26)։ Այդպիսի պատիժ չի կարող լինել, որ Երկնավոր Թագավորի որդուն, ով ազնվական ծագում ունի, անբան արարածներին հավասարացնեն։ Ս. Պողոս առաքյալն ասում է. «Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել, և այնուհետև՝ դատաստան…» (Եբր. 9:27)։ Սա նշանակում է, որ մեռնելուց հետո հոգու վերաբնակեցում տեղի չի ունենում։ Սա հնդկական մոլորություն է, քրիստոնեությունը նման հասկացություն չունի։

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան