Տատիկս ասում է, որ դրախտում կամ հավիտենական կյանքում մարդիկ, այսինքն` հարազատները, միմյանց չեն ճանաչում: Արդյո՞ք ճիշտ է:
Հավիտենական կյանքում բոլոր մարդիկ միմյանց ճանաչելու են: Այն միաբանությունը, որը ունենալու ենք Աստծո հետ, և այն լույսը, որի մեջ ապրելու ենք, անճանաչելի և անհասկանալի որևէ բան չի պարունակում: