09
Հունս
Եկեղեցին չի պարտադրում կատարել կամքին հակառակ գործողություն, այլ՝ հոգևոր կյանքին անհրաժեշտ արարք: Այդպես էլ ծնողը, եթե պարտադրի երեխային, օրինակ՝ ուսուցչի նկատմամբ հարգանք ունենալ և, եթե վիրավորել է՝ ներողություն խնդրել, ապա դա կլինի միմիայն ի օգուտ երեխայի: Մարդը չի կարող իսկապես հաղորդակից լինել Աստծո հետ, եթե չհաշտվի Նրա հետ նախապես:
Առաջին հերթին անհատը համակարգում է հարաբերություններն ինքն իր անձի, այնուհետև` շրջապատի, միջավայրի հետ: Երբ խախտվում են հարաբերությունները շրջապատի հետ, գնում, ներողություն ենք խնդրում մերձավորներից: Երբ խախտվում են հարաբերությնուններն Աստծո հետ, գնում ենք եկեղեցի՝ ներողություն խնդրելու Աստծուց՝ խոստովանելու և ապաշխարելու:
Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան