09
Հունս
Քահանան այն անձնավորությունն է, ում անկախ իր անձից Աստծո կողմից տրված է երկրի վրա մարդկանց մեղքերի թողություն տալու իշխանություն:
Եթե անկեղծ սրտով մեր մեղքերը խոստովանում ենք Աստծուն, Նա, անշուշտ, ներում է: Սակայն անհրաժեշտություն կա դա անել եկեղեցում, քանի որ առանց դրա մենք չենք կարող Ս. Հաղորդության մոտենալ: Ընդհանրական կամ անհատական խոստովանությունից հետո մինչ այդ պահը գործած մեղքերը ներվում են, և նորոգված ու զորացած` մենք շարունակում ենք մեր ընթացքը: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ մենք դատաստանի ժամանակ պետք է ամաչենք մեր հանցանքների համար բոլորի՝ Աստծո, հրեշտակների և մարդկանց առջև, որովհետև չենք կարող թաքցնել: Մենք կազատվենք այդ ամոթալի պատասխանատվությունից, եթե այսօր քահանայի առջև խոստովանենք: Դյուրին չէ՞ այսօր ամաչել մեկ մարդու՝ քահանայի առջև, քան ամբողջ տիեզերքով մեկ խայտառակ լինել: Եթե դժվար է անհատապես խոստովանել գործած մեղքերը, ապա կարող եք մասնակցել ընդհանրական խոստովանությանը:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ