09
Հունս

Ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչպես են մեղքերը խոստովանում կաթոլիկները: Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Հայ Առաքելական եկեղեցու խոստովանողի համար: 

Հայ Առաքելական եկեղեցին վաղուց ի վեր որդեգրել է խոստովանության երկու կարգ` ընդհանրական և անհատական: Ընդհանրականը տեղի է ունենում Ս. Պատարագից առաջ, երբ հոգևորականն ապաշխարողների համար ընթերցում է հնարավոր բոլոր մեղքերը (ի դեպ, մեղքերը խոստովանել և ապաշխարել կարող են միայն մկրտվածները): Անհատական խոստովանությունը զրույց է բացառապես հոգևորականի և խոստովանողի միջև: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդն ինքն է ընտրում խոստովանահորը` այն հոգևորականին, ում առավել շատ է վստահում: Ցանկացած հոգևորական պատրաստ է լսել և խորհուրդ տալ:

 


Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան