09
Հունս
Ամեն քրիստոնյա պարտավոր է իմանալ «Հայր մեր» աղոթքը: Իսկ զգջման համար նախ և առաջ պետք է իմանալ այս աղոթքը. «Տեր Հիսուս Քրիստոս. Աստծու Որդի, ողորմիր ինձ՝ մեղավորիս»:
Անհրաժեշտ է գնալ որևէ եկեղեցի և մոտենալ քահանային և խնդրել, որ լսի խոստովանությունը: Բայց ավելի ճիշտ կլինի, որ նախապես պայմանավորվեք որևէ քահանայի հետ, պատրաստվեք մեկօրյա պահեցողությամբ և տրամադրվեք անկեղծ զրույցի: Խոստովանությունից հետո քահանան Ձեզ ապաշխարություն կնշանակի, և կասի, թե ինչ աղոթքներ պետք է կարդալ և որտեղից կարելի է դրանք գտնել:
Խոստովանությունը հարցաքննություն չէ: Այն անկեղծ զրույց է հոգևոր հոր հետ հոգու վրա ծանրացած, խիղճը տանջող մեղքերի մասին: Ձեզանից պահանջվում է միայն անկեղծաբար պատմել ամեն ինչ, պատկերավոր ասած, թույլ տալ հոգևոր բժիշկին հեռացնել մինչև վերջ ամբողջ «թարախը», որպեսզի վերքը շուտ լավանա: Մնացածը քահանայի գործն է՝ ինքը գիտի՝ թողություն տալ և խրատե՞լ, թե՞ ապաշխարություն նշանակել: Դիմեք նրան, ում իսկապես վստահում եք:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ