06
Հոկտ

Կրկնակի գործած մեղքն արդյո՞ք ավելի ծանր է: 

Բնականաբար, մարդը սխալական է: Մեկ օրվա կամ մեկ զրույցի արդյունքում հնարավոր չէ մարդուն ուղղել: Մարդն ամբողջ կյանքի ընթացքում է դաստիարակվում: Ինչպես փոքր երեխան սայթաքում և վայր է ընկնում, և չի կարելի նրան ցմահ պատժել և ասել. «Այլևս քեզ չեմ դաստիարակելու կամ չեմ խնամելու», նույնպես էլ պետք է մարդու ձեռքից բռնած կամաց-կամաց ոտքի կանգնեցնել: Այդպես էլ խոստովանողի ու հոգևորականի կապը պետք է շարունակական լինի: Խոստովանողի հետ կատարվող փոփոխությունները պետք է երևան:


Որպես խոստովանահայր՝ պարտավոր եմ ամեն անգամ իմ հոգեխնամ հավատացյալին ճշմարիտ ուղու վրա դնել, միշտ օգնել չսայթաքել:


Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան