22
Նոյ

Ուխտ եմ արել Աստծո հետ, հետո զղջացել եմ, որովհետև չեմ պահել: Բազմաթիվ անգամներ խնդրել եմ, որ Աստված ուխտս չեղյալ համարի ու ինձ ների: Արդյոք կների՞ Աստված, արդյոք չեղյալ կհամարի՞ ուխտս: 

Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ մեր «այո»-ն այո լինի և «ոչ»-ը` ոչ: Աստված գիտի մեր թույլ էությունը (հիշենք առաքյալների ուրացումները, ովքեր Հիսուսին վստահեցնում էին, որ միշտ Նրա կողքին կլինեն), հետևաբար, երբ մենք մեր կյանքում սայթաքումներ ենք ունենում, Նա աստվածային սիրով և ներողամտությամբ է մոտենում մեզ, եթե մենք զղջում ենք և հայցում Տիրոջ ողորմածությունը: Սակայն ամեն բան չէ, որ որպես ուխտ պետք է խոստանալ Աստծուն: Աստված գիտի այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեզ, ուստի մեր կյանքն էլ պետք է անցնի Աստծուն միանգամայն վստահությամբ և հավատարմությամբ: Կա ուխտ՝ կնքված մեր և Աստծո միջև, դա մեր Տեր Հրսուս Քրիստոսի Սուրբ Արյամբ կնքված նոր ուխտն է: Աստված պահում է այդ ուխտը, որովհետև գիտի, որ մեզ անհրաժեշտ է փրկվել: Մենք էլ պետք է ամեն գնով պահենք Իր պատվիրանները՝ փրկությանն արժանանալու համար:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան