06
Հունս
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի սկզբանե դավանում է Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որպես մեկ Աստծո երեք անբաժանելի Անձեր: Բնականաբար` մենք դավանում ենք Նրան, Հորը և Որդուն հավասար: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է. «Հավատում ենք Սուրբ Հոգի Աստծուն, անեղ, անժամանակ, ոչ ծնված, այլ` բխած Հորից, էակից Հորը և փառակից Որդուն»: Մենք հավատում ենք Սուրբ Երրորդությանը, որպես մեկ բնություն, մեկ Աստվածություն. ո՛չ երեք աստվածներ, այլ` մեկ Աստված:
Հայ Եկեղեցին Առաքելական է, և նրա դավանանքն էլ առաքելական է` նախնական և սրբորեն պահպանված, առանց հավելումների և փոփոխությունների:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ