18
Մայիս

Ես լսել եմ, որ հայերը մոնոֆիզիտ են։ Ի՞նչ է դա նշանակում։ 

Հայ Եկեղեցու մասին տարբեր կածիքներ կարող ենք լսել։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն դարերի ընթացքում մեղադրել են միաբնակության մեջ, այսինքն՝ համարել են նրան Եվտիքեսի աղանդի հետևորդը։ Եվտիքեսը, հակադրվելով Նեստորի աղանդին, ընկավ հակառակ ծայրահեղության մեջ։ Նա միաձուլում էր Քրիստոսի երկու բնություններն այնպես, որ ընդունում էր Նրա մեջ մեկ Դեմք և մեկ բնություն, ինչի պատճառով այդ հերետիկոսի հետնորդները միաբնակներ կոչվեցին։ Ըստ այդ հերետիկոսության, Քրիստոսի մարդկային բնությունը կորում էր Իր Աստվածության մեջ, «ինչպես մեղրի կաթիլն օվկիանոսում», այսինքն ընդունում են միայն Քրիստոսի աստվածային բնությունը:
Հայ Եկեղեցին մոնոֆիզիտ չէ։ Դրա ապացույցն են մեր պատարագի տեքստերը, որտեղ նզովվում են Եվտիքեսն ու Նեստորը և նրանց վարդապետությունը։ Մենք հավատում ենք Քրիստոսի մարդկային և աստվածային բնության «անխառն» և «անշփոթ» միությանը:

 


Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան