22
Նոյ

Եթե Աստված Մովսեսին օրենք տվեց, որտե՞ղ է ազատությունը:

Նախ պետք է ճշտենք, թե ինչ ենք հասկանում ազատություն ասելով: Օրենքը սահմանափակում է ազատությունը, բայց անսահմանափակ ազատությունը քաոս է և ոչ այլ ինչ: Անդրադառնալով աստվածաշնչային համատեքստին՝ տեսնում ենք, որ աշխարհի արարումն Աստծո կողմից կատարված օրինաստեղծ աշխատանք է: Նա սահմանում և կարգավորում է բոլոր երևույթները: Դա օրենսդրական գործունեություն է: Աստված վերևի ջրերն անջատեց ներքևիններից, լույսը բաժանեց խավարից և լույս կոչեց: Անջատելու, կարգավորելու գործընթացի շնորհիվ սկզբնական քաոսը դարձավ աշխարհ: Այսինքն` եթե չկա կարգավորում, սահմանում, տիրում է քաոսային իրավիճակ, որը քայքայիչ է:
Օրենքը նույնն է անում: Եթե մարդկությունը ցանկանում է կայուն կյանք ունենալ, ապա պիտի ընդունի, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են, այլ կերպ` պարզապես կյանք չի լինի: Օրենքը կյանքի ձև է: Այն չի սահմանափակում մարդու ազատ կամքը: Մարդ կարող է ընտրել՝ կատարել օրենքը, թե՝ ոչ: Հենց դա էլ տեղի ունեցավ դրախտում, և հետևանքը եղավ մեղսագործությունը:


Հարգանքով՝ ՀԱԵ Հոգևոր Գերագույն Խորհրդի անդամ Ռաֆայել Պապայան